Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վանաձորի ավագանին շատ արդար է․ Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքապետի աղբատարները վաճառելու որոշման մասին

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համար անհասկանալի է Վանաձորի քաղաքապետի ու ավագանու կայացրած որոշման շուրջ բարձրացված աղմուկը, որով վերջիններս պատրաստվում են ավագանու հաստատման պարագայում վաճառքի հանել Վանաձոր համայնքին պատկանող աղբատար 4 ավտոմեքենա, ինչի դեմ փորձում է պայքարել Վանաձորից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը:

Վերջինս երեկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաների վաճառման մասին հարցը, մասնավորապես, աղբատարներից երկուսը՝ 1.5, մյուսը՝ 1.6 մլն դրամով:

«Նշված մեքենաների վաճառքն անթույլատրելի է, քանի որ այդ մեքենաներն իրենց վարձակալության գումարով համայնքի բյուջե զգալի եկամուտ են բերում, ավելին, իմ տեղեկություններով՝ դրանցից երկուսը ԱՄՆ ՄԶԳ/USAID-ի կողմից են նվիրաբերվել Վանաձոր համայնքին, որոնց վաճառքն արգելված է: Հուսով եմ, որ հարցը ՀՀ կառավարությունում քննարկման առարկա կդառնա, և Վանաձոր համայնքի ղեկավարը ձեռնպահ կմնա Վանաձոր համայնքին պատկանող և նույն համայնքին եկամուտ բերող գույքը վաճառելուց»,- երեկ հայտարարել է պատգամավորը:

«Չեմ հասկանում՝ ինչու է այս աղմուկը, հարցը դեռ ավագանու նիստի օրակարգ չի ընդգրկվել: Հարցը կընդգրկվի, և վստահ եմ, որ ավագանին հարցը կքննարկի, ու քաղաքապետն ու ավագանին շատ ճիշտ որոշում կկայացնեն՝ հօգուտ համայնքի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարզպետը՝ կրկին հավելելով, որ դեռ վստահ էլ չէ, որ հարցն օրակարգ կմտնի:

Նա ասաց, որ հարցի շուրջ զրուցել է Վանաձորի քաղաքապետի հետ և պարզել, որ դրանով համայնքի աղբահանության տեխնիկան նորացնելու փորձ է արվում: Ուրիշ ոչինչ:

Հարցին՝ արդյոք մի քանի տարվա մեքենաներն այդքան մաշվա՞ծ են, որ կարելի է այդքան մատչելի գնով հանել վաճառքի, ու հետո՝ համայնքն ունի՞ այդքան բյուջե, որ այդ գումարի վրա գումար ավելացնելով՝ նոր մեքենաներ ձեռք բերի՝ ինչպես պնդում է Վանաձորի քաղաքապետը, մարզպետն արձագանքեց. «Եթե իմ իմացած մեքենաների մասին է խոսքը, ապա դրանք համայնքին նվիրվել էին 2008 թվականին, իսկ 7 տարվա ընթացքում աղբահանության մեքենան կարող է մաշվել, ու շատ նորմալ է, որ փորձ է արվում դրանք փոխարինել նորերով: Ինչ վերաբերում է համայնքի բյուջեին, ապա այս պահին ես չեմ կարող պատասխանել, ես Վանաձորի բյուջեի հնարավորություններից տեղյակ չեմ: Պետք է ուսումնասիրվի»,- ասաց Նալբանդյանը:

Մեր դիտարկմանը՝ կասկածո՞ւմ է, որ ավագանին հարցը օրակարգ կմտցնի ու դրական կքվեարկի, մարզպետը նկատեց. «Եթե ձեզ թվում է, թե ցանկացած հարց Վանաձորի ավագանին հալած յուղի տեղ ընդունում է, դուք սխալվում եք: Վանաձորի ավագանին շատ արդար ավագանի է, կայացած ավագանի է, և չի բացառվում, որ եթե հարցը մտնի օրակարգ, ավագանին դեմ քվեարկի որոշման նախագծին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում