Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գլխավոր դատախազությունը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևենաքով երկու եղբայրներ են վիրավորվել:

Դատախազության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:

Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքը ստացել է ոչ թե իր նշած հանգամանքներում, այլ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը:
Մարզի դատախազի կողմից նշված նյութերը պահանջվել և ուսումնասիրել են, արդյունքում, նկատի ունենալով, որ նյութերով հիմնավորվել է անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուստի մարզի դատախազի տեղակալ, արդադատության երրորդ դասի խորհրդական Ա. Ավետիսյանի կողմից 2015թ մայիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին՝ միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում