Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, իսկ 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գալստյանը հայտարարել է, որ Լենինականը երբեք կրիմինալ քաղաք չի եղել ու չի լինի: Նշենք, որ մեր զրուցակիցը չի սիրում Գյումրի տարբերակը, օգտագործում է Լենինական անվանումը:
Ըստ նրա, սա՛ է հարազատ իրեն, և այն ոչ թե կապված է Լենինի անվան հետ, այլ իր մոտ հաճելի հիշողություններ է առաջացնում՝ պատանեկության, երիտասարդության, աշխատանքային տարիներից: «Իմ սիրելի Լենինականը երբեք կրիմինալ քաղաք չի եղել ու չի լինի: Լենինականում օրենքով գողերը մտել են անցաթղթով, նրանք առանց անցաթղթի ուղղակի մուտք չունեին այս քաղաք: Լենինականի ժողովուրդը ուրիշ ժողովուրդ է, եթե ուզում եք ճիշտն իմանալ, Լենինականի նույնիսկ կրիմինալն է գեղեցիկ… Մեր կրիմինալը լրիվ տարբերվում է ուրիշ քաղաքների կրիմինալից, մեր կրիմինալի մեջ մարդկություն էլ կա, մեր կրիմինալի մեջ հարևանասիրություն էլ կա, մարդասիրություն էլ կա, մեր կրիմինալը երբեք չի գնա մոր ու աղջկա սպանելու, դա էս նոր դաստիարակված… չգիտեմ էդ ինչ տիպի տականքներ են դրանք, որոնք գնում են նման քայլի», -ասել է նախկին միլպետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում