Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 010.6 հազար մարդ, որից 1 մլն 912.9 հազարն ապրել է քաղաքային բնակավայրերում, 1 մլն 097.7 հազարը՝ գյուղական:
Ինչպես հայտնում է Lragir.am-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությանը՝ Երևանի մշատական բնակչության թվաքանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 071.5 հազար մարդ:
Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ հունվարի համեմատ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը նվազել է՝ կազմելով 3 մլն 006.8 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 մլն 911.2 հազար և գյուղականը՝ 1 մլն 095.6 հազար մարդ:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6 հազար մարդով կամ 0.5%-ով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում