Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Սերժանտների քաղաքացիական շորերը չլվանալու համար շարքային Մանուչարյանը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ կամ երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան:

Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ, դատարանում իրեն շատ բուռն դրսևորող Ռ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն:

Դատական նիստի սկզբում Ռ. Մարտիրոսյանը հանդես եկավ երեք միջնորդություններով:

Նա նշեց, որ քրեական գործում «չկա հիմնավոր փաստաթուղթ», թե դեպքի ժամանակ ո՞ր զինվորներն են պահակային ծառայության մեջ եղել տուժող Մանուչարի հետ, ի՞նչ զենքերով են նրանք իրականացրել այդ պահակային ծառայությունը, որի ժամանակ դիտաշտարակի վրա, ըստ մեղադրական եզրակացության, ինքնասպան է եղել Մանուչար Մ.-ն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց զորամասի հրամանատարությանը հարցում կատարել այդ մասին:
Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանն ասաց, թե Մանուչարին ամբաստանյալների կողմից նվաստացումների ու բռնությունների ենթարկելու մասին ցուցմունք է տվել մեկ զինծառայող, նա երեք միջադեպ է նշել, սակայն ստույգ չի հիշատակել, թե այդ միջադեպերի ժամանակ ովքեր են ներկա եղել, ովքեր են հերթապահություն իրականացրել զորամասում: Նախաքննական մարմինն այդ հարցերը չի պարզել ու դրա վերաբերյալ հարցաքննություններ չեն կատարվել:

Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց հարցում կատարել զորամասի հրամանատարությանը, թե մեղադրանքի հիշյալ երեք միջադեպերի ժամանակ ովքեր են եղել հերթապահները, նրանց պետերը, ինչպես նաև ջոկի ու վաշտի պատասխանատուները:

Դատարանը բավարարեց այս միջնորդությունը ևս՝ դատական քննության լրիվությունն ապահովելու նկատառումներով:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանը նշեց, թե գործով ապացուցված է համարվել՝ ինչ ինքնաձիգով է ինքնասպան եղել տուժողը: «Մենք դրան չենք հավատում: Անհեթեթություն ենք համարում, որ այդ ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել Մանուչարի կամ որևէ մեկի մատնահետքերը: Դա կարող էր տեղի ունենալ երկու դեպքում. կամ մարդասպանն է մատնահետքերը մաքրել, կամ՝ քննիչը: Մենք համոզված ենք, որ դա արել է նախաքննական մարմինը, քանի որ եթե մարդասպանն արած լիներ, նախաքննական մարմինը դա կպարզեր»:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանը հիշատակեց, որ ինքնասպանության զենքը տուժող Մանուչարին ամրակցված զենքը չէր, Մանուչարին ամրակցված զենքը գնդացիր է եղել: Սակայն պահակային ծառայության ժամանակ նրան տրվել է ինքնաձիգ, որից էլ, ըստ մեղադրական եզրակացության, կատարվել է ինքնասպանությունը:

Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց հարցում կատարել, թե տվյալ ինքնաձիգը ո՞ւմ է ամրակցված եղել, ի՞նչ է նշանակում այդ զենքի մասին «գիշերային հրազեն» բնորոշումը, ո՞վ է այդ զենքը տրամադրել Մանուչարին, ի՞նչ հիմքով է դեպքի օրը այդ ինքնաձիգը գտնվել նրա մոտ:

Դատարանը, կողմերին լսելով, այս միջնորդությունը ևս բավարարեց:

Հարցաքննվեց վկա Կարինե Պ.-ն, կոչումով՝ կապիտան: Նա զորամասի ակումբի պետն է: Ամեն շաբաթ ակումբի պետի բանավոր հայտով զինվորներ են հատկացվել՝ ակումբը մաքրելու համար: Ըստ վկայի՝ ակումբը մեծ տարածք ունի՝ դահլիճ, գրադարան, մեծ միջանցք՝ մեծ և շատ պատուհաններով: Հավաքարարի հաստիք չկա, զինվորնեըը լվացել են պատուհանները, ավլել են հատակը, կատարել են մաքրման այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության:

Զինվոր Մանուչար Մ.-ն նույնպես մասնակցել էր այդ աշխատանքներին, ու վկան նրան, ինչպես նաև ամբաստանյալներին այդքանով էր ճանաչում:

Ըստ վկայի՝ Մանուչարը եղել է «ինքնամփոփ, խեղճ, արտաքին տեսքին նայելով՝ քաշված, կուչ եկած… Իմ վրա էդպիսի տպավորություն էր գործում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է… Մանուչարն ամբողջ աշխատանքն իր վրա էր վերցնում, նա, կարելի է ասել՝ տրուդագոլիկ էր, ամոթխած էր, ամաչկոտ…»:

Վկան ասաց, թե դեպքի մասին տողանի ժամանակ է իմացել, ասել են, թե զինվորներից մեկը կրակ է արձակել ինքն իր վրա ու մահացել է:

Վկան հայտնեց, որ Մանուչարին տեսել է դեպքի օրը, առավոտյան: Այդ օրը վկան արձակուրդից հետո առաջին օրն էր ներկայացել ծառայության: Նա շտաբ մտնելու ժամանակ տեսել է պահակային ծառայության զինվորներին, ովքեր սպային տեսնելով պատվի են առել: «Ես հարցրի, թե ոնց են… Մանուչարին էլ հարցրի՝ գործերդ ո՞նց են… Զինվորներից ովքեր մի քիչ խեղճ էին, միշտ հարցնում էի՝ գործերդ ո՞նց են, ինչո՞վ կարող եմ օգնել… Այդ օրը Մանուչարը իմ հարցին պատասխանեց, որ լավ է, բայց նրա դեմքին տարօրինակ ժպիտ կար, ես նրան երբեք չէի տեսել ժպտալիս… Դա ժպիտ էլ չէր, դեմքի միմիկա էր՝ մի տեսակ խեղճ, խեղճ հայացքով… Ես էդպես զգացի… Ինքը սիրում էր աշխատել, առանց պարտադրանքի լծվում էր աշխատանքի…»:

Այս վկային բազմաթիվ հարցեր տվեցին այդ «խեղճ» բառի հետ կապված՝ նշելով, թե նախաքննական ցուցմունքներում այդ բառը չի օգտագործել, իսկ դատարանում անընդհատ այդ բառն է կրկնում տուժողին բնութագրելիս:

Վկան պնդեց, որ իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնում, Մանուչարը իրեն մշտապես խեղճ ու ամաչկոտ է թվացել, դրա համար էլ քննիչի մոտ ասել է, թե դեպքի առավոտյան Մանուչարի պահվածքում տարօրինակ բան չի նկատել, խեղճությունը նրա սովորական պահվածքն էր…

Տուժողի իրավահաջորդը՝ Մանուչարի եղբայրը նշել է, թե Մանուչարը ակումբի վարիչի մասին խոսել է առանձին ջերմությամբ: Դա վկային տարօրինակ թվաց: Նա ասաց, որ մշտապես հարցրել է Մանուչարին, թե գործերը ոնց են, գովել է լավ աշխատանքի համար, միայն՝ այդքանը, իր համար տարօրինակ է, որ տուժողի իրավահաջորդը հենց իր անունն է տվել:

«Միայն Մանուչարը չէր, ես այդպիսի խեղճ զինվորների ցուցակ ունեի, որոնց նկատմամբ ուշադիր էի, տասներկու տարի ծառայել եմ, հազար բան եմ տեսել…»:

Վկան, իր նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, հիշեց, որ եղել է դեպք, երբ Մանուչարի հետ ակումբը մաքրելու ուղարկված զինվորները «գլուխ են պահել», ու ամբողջ աշխատանքը կատարել է Մանուչարը, բայց նա, վկայի պնդմամբ, աշխատել է սիրով ու հաճույքով: «Ես շահագործում չեմ տեսել… Բայց կարծում եմ՝ Մանուչարը դիսկամֆորտ էր զգում զորամասի պատերի ներսում, հարցրել եմ՝ նեղացնող կա՞, պատճառ կա՞, որ ընկճված է: Նա միշտ ասել է՝ չկա: Բայց ասել է նվազ, ամաչկոտ ձայնով: Ես նրան գովել եմ, ասել եմ՝ ապրե՛ս, տղա ջան, շատ լավ ես աշխատում… Երկու անգամ եմ գովել… Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ էդ տիպի մարդկանց ճանաչելով, մտածում եմ, թե ծառայությունը գուցե ճնշում էր Մանուչարին… Նա մեկ տարուց ավելի ծառայել էր, պիտի որ ընկերներ ունենար, համակերպվեր, բայց երևի չի համակերպել…»:

Վկային հարցրին, թե ինչպե՞ս է, որ ծառայակից զինվորները ցուցմունքներ են տվել, որ Մանուչարը ուրախ տղա էր, դեպքի օրը կատակել է, իսկ վկան միայն մի բան է պնդում՝ խեղճ ու ընկճված էր:

Վկա կապիտանն ասաց, թե զինվորը զինվորի հետ կարող է կատակներ անել, բայց սպայի հետ նա չի կատակում, ինքը Մանուչարին ուրախ ու կատակելիս չի տեսել: Նույնիսկ ժպտալիս չի տեսել. «Մելանխոլիկ մարդու տպավորություն էր թողնում…»:

Հաջորդ վկան զորամասի բուժկետի բժիշկ, հիմա արդեն բուժկետի պետ, կապտան Արտակ Ս.-ն էր:

Դեպքի ժամանակ նա բուժկետում է եղել: Ինչ-որ ձայն են լսել նախ: Դուրս են եկել, դեսուդեն նայել, բան չեն տեսել: Բայց հետո մի զինվոր բղավել է՝ բժի՜շկ, հասե՜ք: Ինքը անմիջապես վերցրել է սանպայուսակն ու վազել է: Ընթացքում այդ զինվորից իմացել է, որ զինվորներից մեկն «իրան խփել ա»: Վկան հարցրել է, թե որտեղ է զինվորը, իմացել է, որ դիտաշտարակի վրա է:

Արագ բարձրացել է այդ դիտաշտարակ, որի բարձրությունը մոտ երեք մետր է: Տարածքը այնտեղ մեծ չէ: Զինվորը նստած էր գետնին, մեջքով հենված աշտարակին, ոտքերը բացված: Ինքնաձիգը եղել է նրա իրանի ուղղությամբ՝ ուղղահայաց:

Բժիշկը տեսել է ահավոր տեսարան՝ «գանգի վերևի մասը բացված էր… արյունը դաժե ծորում էր գետնին… ստորին ծնոտի տակ փոքրիկ անցք կար, երևի այդտեղից էր եղել կրակոցը… Ձեռքս անմիջապես դրեցի քնային զարկերակին, անոթազարկը բացակայում էր… Զինվորը մահացած էր… Ես իջա ներքև, բոլորը՝ հրամանատարությունը, շատ մարդիկ եկան… Դեպքի վայրում ես ոչ մի բանի ձեռք չեմ տվել, միայն՝ զինվորի քնային զարկերակին: Ես տեսա, որ զինվորը հրազենային վնասվածք է ստացել: Եվ քանի որ շոգ կեսօր էր, ճանճերը հավաքվում էին, իսկ զինվորի գանգը բացված էր, ես թանզիֆով ծածկեցի, որ ճանճեր չնստեն…Զինվորի մարմնին այլ վնասվածք չեմ տեսել… Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ ինքն իրեն էր կրակել, զենքի դիրքն էր հուշում, ծնոտի, գանգի վնասվածքները…»:

Վկան պաշտպանական կողմի հարցերին պատասխանեց, որ ամեն շաբաթ զինվորների մարմինները ենթարկվում են սանիտարական զննման, եթե Մանուչարի մարմնին վնասվածքներ լինեին, դա կարձանագրվեր, նման վնասվածքներ չեն արձանագրվել…

Իր նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան հիշեց, որ երբ բարձրացել է դիտաշտարակ, այնտեղ է եղել նաև կապիտան Աբրահամյանը:

Հարցաքննվեց նաև տուժողի իրավահաջորդը՝ Մանուչար Մ.-ի եղբայրը, ով նույնպես զինծառայող է՝ դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ: Մանուչարը նրա կրտսեր եղբայրն էր: Զորակոչվել էր 2012 թվականի հունիսին, մինչև դեպքը ծառայել էր մեկ տարի մեկ ամիս:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե եղբոր հետ մտերիմ է եղել, նրա ծառայության ընթացքում հաճախ այցելել է նրան, հեռախոսով խոսել է հետը:

Մանուչարը երբեք չի բողոքել, միշտ եղել է բարձր տրամադրությամբ: Եթե նա խնդիրներ ունենար, իրեն կասեր՝ պնդում է եղբայրը ու անհամաձայնություն է հայտնում Մանուչարի այն բնութագրմանը, թե նա խեղճ կամ ընկճված էր:

Մանուչարը, ըստ եղբոր, անպայման պատասխան կտար իրեն նեղացնողին, նա ոչ թե իր վրա կկրակեր, այլ ավելի շուտ՝ իրեն նեղացնողի:

Մանուչարը, ըստ եղբոր, շատ լավ կրակող է եղել դեռ մինչև զինծառայությունը: Ճիշտ է, Մանուչարը չի ասել, որ զորամասում ընկեր ունի, նա հեռախոս չի ունեցել, եղբոր կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկար, դա Մանուչարին միայն լրացուցիչ հոգսեր՝ «ավելորդ գլխացավանք» պիտի տար, ինքը խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում օգտվել սպաների հեռախոսներից:

Սպա Մուրադյանը դեպքից հետո ասել է, որ դեպքից առաջ Մանուչարը մոտեցել է, խնդրել է, որ նրա հեռախոսով տուն զանգի: Բայց եղբայրը պնդում է, որ Մանուչարը տուն չի զանգել: Սպա Մուրադյանի հեռախոսի մեջ ինքը նայել ու Մանուչարի կողմից կատարված ոչ մի զանգ չի տեսել:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե ինքը գնացել է դիահերձարան, բայց տեսնելով եղբոր գլխի վնասվածքը, վատացել է ու չի կարողացել մասնակցել դիակի զննությանը:

Նա բարձրացել է նաև դիտաշտարակ…

Տուժողի իրավահաջորդը եղբորը բնութագրեց որպես համեստ, շնորհքով տղայի, բայց՝ ոչ խեղճի:

«Ինքը լուրջ տղա էր, հաստատ ընկճված ու խեղճ չի եղել, կուչ չի եկել… Ինձ պետք է ճիշտն իմանալ… Ես համոզված եմ, որ իրան նեղացնողին նա կնեղացներ… Մանուչարը դպրոցում սովորել ու հետն էլ աշխատել է: Սկզբում պահակություն է արել խանութում, հետո մատուցող է աշխատել «Տաշիր պիցայում», խեղճություն չի արել… Ընտանիքի հոգսերն է թեթևացրել… Եթե տեղն ընկներ՝ ավելի շուտ ինքը կկրակեր, քան՝ իրան կկրակեին… Մենք շատ մոտ ախպերներ ենք եղել… Ես իրա երազանքները գիտեի… Նա լեզվական խնդիր, այո, ունեցել ա… Ես չեմ հավատում, որ նա ինքնասպան է եղել…»:

Միաժամանակ տուժողի իրավահաջորդը նշեց, թե որևէ փաստ, տեղեկություն չունի այն բանի վերաբերյալ, որ եղբորը սպանել են: Ու, միևնույնն է, ինքը կարծում է, որ նրան սպանել են…

Տուժողի իրավահաջորդի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում