Միջերկրական ծովում հրդեհ է բռնկվել լաստանավում, որի վրա 170 մարդ կա, գրում է El Pais-ը:
Նշվում է, որ Acciona Trasmediterránea ընկերությանը պատկանող նավը Պալմա-դե-Մալյորկա նավահանգստից ուղևորվել է Վալենսիա:
Փրկարարների հաղորդմամբ՝ տարհանումն իրականացվում է Դրագոներա կղզուց 30 կմ հեռու՝ Մալյորկայից արևմուտք: Բժշկական ուղղաթիռը տարհանել է անձնակազմի 3 անդամներին, որոնք տուժել են հրդեհի հետևանքով: Փրկարարների խոսքով՝ մարդիկ ծխից են թունավորվել:
Իշխանությունները հայտարարել են, որ նավի հեղեղվելու հնարավորություն կա: