Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հայոց ցեղասպանությունը ժխտելու յոթ թեզերն ու դրանց պատասխանները. Hurriyet

Թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականի հայտնի սյունակագիր Ահմեթ Հաքանն իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուն ուղղված թուրքական յոթ թեզերին՝ միևնույն ժամանակ դրանց հակադարձելով պարզ ու հայտնի փաստերով:

Հաքանն առանձին անդրադարձել է իր նշած յոթ թեզերին:

Թեզ առաջին. «Եթե նշում են, թե ցեղասպանություն կոչում են իմպերիալիստ ուժերը, ապա ամենամեծ «իմպերիալիստ» Միացյալ Նահանգներն ինչո՞ւ է «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն այլ քայլերի մասին մտածում, ինչո՞ւ չի ասում «ցեղասպանություն»:

Թեզ երկրորդ. «Եթե ասում են, թե հայ ավազակախմբերն են հարձակվել, ամբողջ հարցն էլ այստեղից է ծագել, ապա ինչո՞ւ է ամբողջ հայ ժողովուրդը տեղահանվելով կոտորվել, պատճառը ո՞րն է, ինչո՞ւ է ավազակախմբերի մեղքն ընկել անմեղ հայերի վրա»:

Թեզ երրորդ. «Մենք ինչո՞ւ ենք բռնագաղթի և կոտորածի համար պատասխանատու երիտթուրքերին համարում որպես մեր պապեր: Ինչո՞ւ մեր պապերին չենք համարում այն մարդկանց, օրինակ, Ռեշիդ բեյին, Մեհմեթ Ջելալ բեյին, Ֆաիք Ալի բեյին, ովքեր փրկել են հայերի կյանքը: Ինչո՞ւ չենք ասում, որ նրանք են մեր պապերը, մեր իսկական պապերը»:

Թեզ չորրորդ. «Ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ հերյուրանք է» ասողներին էլ հարցնում եմ, թե ո՞ւր են այս հողերի բնիկ հայերը, ի՞նչ եղավ նրանց, ո՞ւր գնացին, նրանց ունեցվածքին ի՞նչ եղավ, ո՞վ տիրացավ դրանց»:

Թեզ հինգերորդ. «Երկրները, որոնց պատմությունը լի է կոտորածներով, ցեղասպանություններով, չեն կարող մեզ դաս տալ» ասողներին. լավ, ճիշտ եք, բայց այն, որ մեզ դաս տվողների պատմության մեջ նման բան կա, արդյո՞ք նվազեցնում է կամ մաքրում է մեր արածները:

Թեզ վեցերորդ. «Եթե մենք «հայ» բառը որպես հայհոյանք ենք օգտագործում, «հայ» բառն ասելուց առաջ ներողություն ենք խնդրում, գրում ենք, թե մեր պապերը դեռ քիչ են արել, ապա ինչպե՞ս կարող ենք մեզ թույլ տալ պնդել, թե աշխարհի ամենամարդասեր, մրջյուն անգամ չտրորող ազգերից ենք»:

Թեզ յոթերորդ. «Եկեք ասենք, որ ցեղասպանություն չէր» ասողներին. արդյոք դա մեզ փրկելո՞ւ է առերեսումից, արդյոք պատմությունից մաքո՞ւր ենք դուրս գալու, թափված արյան հետ ի՞նչ ենք անելու, մարած օջախների հետ ի՞նչ ենք անելու»,- իր հոդվածում գրում է հայտնի թուրք լրագրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում