Անցած շաբաթ Թուրքիայում տեղի է ունեցել «օրենքով գողերի» մեծամասշտաբ հավաք, որն իրեն հակադրում է այսպես կոչված` «դեդականներին»:
Ինչպես սովորաբար, հակադեդական կոալիցայում կարևոր տեղ է հատկացվել ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Լենքորանսկի), գրում է «Փրայմ Կրայմը»:
Ամենաաղմկոտ որոշումը դարձել է բոլոր 4 բելառուս «օրենքով գողերին»՝ Մումուին, Պաշտետին, Մեդվեժոնկային ու Լեբեդին թագից զրկելը:
Հիմնավորումն իբր եղել է այն, որ նրանք չեն արդարացրել իրենց վստահությունն ու ոչնչով աչքի չեն ընկել:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայում կայացված որոշումը յուրահատուկ պատասխան է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործողություններին, որը վերջին շրջանում կասեցրել էր մեկուկես տասնյակ «օրենքով գողերի» լիազորությունները: