Կնոջ գլխուղեղում բժիշկները սաղմ են հայտնաբերել: Երկար ժամանակ 26-ամյա Յամինի Կարանամի բժիշկները վստահ էին, որ նրա գլխուղեղում ուռուցք կա՝ գրում է Direct-press.ru-ն:
Նրանք ապշել էին՝ հայտնաբերելով, որ գլխուղեղում աղջկա երկվորյակ քույրն է՝ մազերով, ոսկորներով և ատամներով սաղմ:
Աղջիկը բժիշկներին դիմել է վատ ինքնազգացողության պատճառով՝ նա դժվարանում էր ընկալել իր կարդացածը, և նրանից մեծ ջանքեր էին պահանջվում զրույցների ժամանակ մտքի թելը չկորցնելու համար: Հիշողության հետ կապված նա ևս խնդիրներ ուներ:
Աղջիկը շատ բժիշկների է դիմել, սակայն ապարդյուն։ Վերջապես համացանցի միջոցով նա գտել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում աշխատող վիրաբույժ Հրայր Շահինյանին: Գանգի վրա փոքրիկ անցք բացելով՝ բժիշկը աղջկա ուղեղից հանել է «ուռուցքն» ու ապշել: