Իրաքի Անբար նահանգում ԴԱԻՇ-ի մահապարտ ահաբեկիչը բուլդոզերով մխրճվել է ջիպերից բաղկացած բանակային ավտոշարասյան մեջ, հայտնում է PressTV-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Պայթյունից հետո ԴԱԻՇ-ի զինյալները սկսել են կրակել ավտոշարասյան վրա՝ սպանելով գեներալի ու 3 սպայի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոալիցիան ու ԱՄՆ-ն 18 ավիահարված են հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին: