Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լավրովի հայտարարությունը տեղավորվում է մեր դիրքորոշման մեջ. Շավարշ Քոչարյան

«Նախագահը ետ է կանչել արձանագրությունները, բայց չեղյալ չի համարել գործընթացը: Մեր դիրքորոշումն ինչպես եղել է, այդպես էլ մնում է՝ առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը: Լավրովի հայտարարությունը տեղավորվում է մեր այդ դիրքորոշման մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ս.Լավրովը հայտարարել էր, թե «Մոսկվան կարող է նպաստել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն»:

Վերջին շրջանում Մոսկվան իր հայտարարություններով կամ գործողություններով կարծես թե փորձում է ավելի ակտիվություն դրսևորել հայ-թուրքական հարաբերություններում: Ավելին, փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ «Այդպիսի որևէ միտում առայսօր չի եղել, և դա ընդամենը ձեր ենթադրությունն է»,- հակադարձեց Շ.Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Լավրովը Sputnik, Эхо Москвы և Говорит Москва ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել էր, թե «մենք կողմ ենք, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրանով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում