Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թուրքիան ավելի հեշտ կգործի, եթե ձերբազատվի Ցեղասպանության ճանաչման խնդրից

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

– Պարոն Քոքոբելյան, վերջին օրերին Հայաստանը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, Հռոմի պապի մատուցած պատարագը… այս ամենը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, կնպաստի՞ արդյոք ապրիլի 25-ից հետո խաղաղ գոյակցությանը, թե՞ ընդհակառակը՝ ավելի կխորացնի առկա ճգնաժամը:

– Նախ՝ այդ թեման շատ ակտուալ է, և այդ մասին շատ է խոսվում: Շատ-շատ վերլուծաբաններ և փորձագետներ պնդում են, որ այդ մոտեցումները կարող են առճակատումն ավելի հեռացնել: Միանգամից ուզում եմ ասել, որ ես չեմ կիսում այդ մոտեցումը: Կարծում եմ՝ այն պատճառները, որ հիմա կներկայացնեմ, շատ հիմնովին են:

Նախ՝ այնպիսի ոճրագործությունները, ինչպիսին Ցեղասպանությունն է, այդ թվում նաև պատերազմի այդ տեսակի հանցագործությունները, նույնիսկ ՄԱԿ-ի իրավունքների կոնվենցիայով վաղեմության ժամկետ չունեն: Ես կարծում եմ ու վստահ եմ, որ միջազգային հանրության, առաջադեմ քաղաքակիրթ աշխարհի կողմից Ցեղասպանության ընդունումը, խոսքը չի վերաբերում հողային պահանջատիրական և այլ տեսակի խնդիրների արծարծմանը, հեռանկարային և արդյունավետ չէ: Խոսքը վերաբերում է զուտ իրավունքների և այդ ոճրագործության ճանաչման հետ կապված խնդրին: Եվ այդ դեպքում դրա ճանաչումից հետո Թուրքիան կվարի ոչ թե նման կոշտ քաղաքականություն՝ ինչպես հիմա, մասնավորապես՝ ՀՀ հարաբերություններում այժմ առաջ կքաշի երկու հիմնական պահանջ՝ Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի: Ինչո՞ւ եմ նշում երկրորդը. որովհետև Թուրքիան ակնառու առաջ է մղում ԼՂ հակամարտության հարցը: Այսինքն՝ գործնական դաշտում Թուրքիան խնդիրներ ունի տարածաշրջանում, իր աշխարհաքաղաքական շահերն ունի, որով առաջնորդվում է:

Այստեղ մի հստակ փաստ կա. Թուրքիան ուշ, թե շուտ ճանաչելու է Ցեղասպանությունը, քանի որ աշխարհի զարգացման միտումը դրան է տանում: Դրա ամենավառ ապացույցն էր Հռոմի պապի մատուցած պատարագը, իսկ ամենակարևորն այն էր, թե ինչ բովանդակության հետ գործ ունեցանք: Հստակ ասելիք կար, և այդ առումով կարծում եմ՝ Թուրքիան, ձերբազատվելով Ցեղասպանության ճանաչման խնդրից, ավելի հեշտ կգործի:

– ԼՂ հակամարտության խնդիրն այդպես էլ մնում է չկարգավորված: Այս հանգամանքը ավելի չի՞ հեռացնում Ցեղասպանության ճանաչումը նույն Թուրքիայի կողմից:

– Հենց դրա համար նշեցի, որ Թուրքիան հստակորեն՝ անկախ Ցեղասպանության հանգամանքից, օրակարգ է բերում ԼՂ խնդիրը, որը իմ համոզմամբ՝ մեր շահերից է բխում: Թուրքիան ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում ԼՂ հիմնախնդրին և իր ազդեցությունը թուլացնում՝ որպես տարածաշրջանային դերակատարություն ունեցող երկիր: Մյուս գերտերությունների կողմից ընկալելի է դառնում, որ Թուրքիան ոչ օբյեկտիվ քաղաքական դաշտում է, իսկ այս պարագայում վերջինիս խառնվելն առնվազն անթույլատրելի է։

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում