Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Այն, ինչ հնարավոր է, որ սպասում է առջևում

2008թ․ սկսած ապրիլի 24-ը ուղեկցվում էր ոչ այնքան Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին քննարկումներով: Հիշենք, որ հենց ապրիլի 24-ի նախաշեմին էր, որ տեղի ունեցավ այդ դիվանագիտության այսպես ասած առաջին գիշերային պոռթկումը, երբ ցեղասպանության տարելիցի շեմին հրապարակվեց հայ-թուրքական հայտարարությունը ճանապարհային քարտեզի մասին:

Հետո, օգոստոսի 31-ին՝ 2009 թվականին, ևս մեկ գիշերային բռնկում տեղի ունեցավ և հրապարակվեց արդեն բուն քարտեզը: Իսկ մինչ այդ, ապրիլի 22-ին, Հայաստանի սկսած ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիան առաջին հարվածը հասցրեց հայությանը՝ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարելով ճանապարհային քարտեզի մասին և այդպիսով շեղելով համաշխարհային ուշադրությունը ցեղասպանության ճանաչման խնդրից: Դրանից հետո, 2010 թվականին, ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստանի նախագահ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Էրդողանին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հրավիրեց ԱՄՆ՝ միջուկային գագաթնաժողովի առիթով հանդիպելու համար: Դա 2010 թվականի ապրիլի կեսին էր: Հանդիպումը մեծ հաշվով որևէ էական բան չփոխեց, բացի նրանից, որ հերթական անգամ հնարավորություն տվեց շեղվել ցեղասպանության ճանաչման թեմայից: Իսկ արդեն 2011 թվականի ապրիլին ընդառաջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները սառեցնելու մասին, այն բանից հետո, երբ Թուրքիան ամիսներ շարունակ չէր վավերացնում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված այդ արձանագրությունները, ըստ էության ցույց տալով, որ Եվրահանձնակատար Սոլանան իզուր էր ստորագրության արարողությունից հետո քաշքշում փոքր ինչ շվարած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այտերը:

Այս տարի ևս, չնայած Սերժ Սարգսյանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների ԱԺ-ից հետ կանչին, դրանք շարունակում են մնալ երկու երկրների օրակարգում, որովհետև Հայաստանը չի չեղարկել իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից, ուստի թեկուզև սառեցված, բայց դրանք կարող են մի գեղեցիկ օր կրակել՝ ինչպես պատից կախված հրացանը Չեխովի մոտ: Իսկ եթե այդ հրացանը կրակի, հանկարծ, ապա առաջին հերթին դրանից կարող է «վիրավորվել» հայկական կողմը, որովհետև հայ-թուրքական արձանագրություններում ամենևին էլ միայն պատմաբանանների ենթահանձնաժողովի խնդիրը չէ, որ մտահոգիչ կարող է լինել հայկական պետական շահի համար:

Բանն այն է, որ արձանագրություններում նաև հստակ ամրագրվում է սահմանների փոխադարձ ճանաչման խնդիրը: Ընդ որում, այն տեսակետը, թե դիվանագիտական հարաբերությունների պրակտիկայում անխուսափելի է առանց սահմանները ճանաչելու հարաբերություն հաստատելը, փոքր ինչ չափազանցված է, որովհետև նույն այդ պրակտիկան գիտե բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները շատ լավ ու բարյացկամ հարաբերվում են միմյանց հետ, բայց չկա սահմանների փոխադարձ ճանաչում կամ կա սահմանային տարաբնույթ խնդիրներ: Սակայն, դրանից բացի, հայ-թուրքական արձանագրությունները ունեն մեկ այլ վտանգ, որի մասին առ այսօր չի խոսվում, կամ քիչ է խոսվում, ինչը սակայն բավական էական հանգամանք է:

Բանն այն է, որ թեև հստակ ժամկետ է ամրագրվում հայ-թուրքական սահմանի բացման համար, բայց սահմանային անցուդարձի կենսագործունեության տեսանկյունից ժամանակային սահմանումներ չկան: Այսինքն, կա պայմանների շուրջ քննարկումների մեկնարկային ժամկետ, բայց չկան ժամկետներ այն մասին, թե իսկ ինչքան կարող են տևել այդ քննարկումները: Օրինակ, Հայաստանն ու Թուրքիան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբերում որքան կարող են քննարկել սահմանային բեռնափոխադրումների, անցուդարձի հետ կապված պայմանները: Չէ՞ որ Թուրքիան կարող է անընդհատ ձգձգել այն, միաժամանակ իր օգտին օգտագործելով գործընթացը: Ի վերջո պարզ է, որ Հայաստանի համար արդյունքն է կարևոր, իսկ Թուրքիայի համար՝ գործընթացը: Թեև, մյուս կողմից պարզ է նաև, որ Հայաստանի իշխանության համար կոնկրետ, թերևս արդյունքից ոչ պակաս կարևոր է, և հետևաբար կարող է բավարարել միայն գործընթացը, քանի որ դա միջազգային լեգիտիմության ապահովման աղբյուր է, ինչը Հայաստանի իշխանության համար հանդիսանում է այս ամբողջ պատմության գլխավոր շարժառիթներից մեկը:

Այդպիսով, ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անբերանպաստ են ոչ միայն առանձին ռազմավարական քաղաքական նշանակության դրույթներով, այլ նաև կառուցվածքով և վերջնարդյունքի հստակ ժամանակացույցի սահմանմամբ, որի խախտման դեպքում պետք է ենթադրվի որևէ պատասխանատվություն: Ներկայումս փորձագետների մի մասը հոռետես է հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հարցում, համարելով, որ դրանք այլևս հազիվ թե վերադառնան նույն տեսքով և եթե լինի գործընթացի թարմացում, ապա կլինի նոր բովանդակությամբ որևէ փաստաթուղթ: Հնարավոր է իհարկե, բայց, քանի դեռ առկա արձանագրությունները ստորագրված են և օրակարգում, ապա միևնույն է անգամ շատ սառած լինելու պայմաններում դրանք են, որ կարող են առաջինը վերադառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում