Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Արգենտինայի նախագահը ցանկանում է Հայաստանում հուշատախտակ տեղադրվի իր ամուսնու՝ Նեստոր Քիրշների հիշատակին

Օրերս Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հանդիպել է Արգենտինայի արդարադատության նախարար Խուլիո Ալակի, Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, գործարար Էդուարդո Էռնեկյանի, արդարադատության նախկին նախարար Լևոն Արսլանյանի հետ:

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: «Գնացել էինք հրավիրելու նրանց մեր ձեռնարկներին, դրանից հետո հրավիրելու նրան, որ միջոց գտնի Հայաստան այցելելու, նա թեև ոչ վերջնական պատասխան տվեց, բայց խոստացավ քննարկել»,-ասաց Գիսակ սրբազանը:

Գիսակ սրբազանը տեղեկացրեց, որ Արգենտինայի նախագահն ապրիլյան այս օրերին Մոսկվա պետք է ժամանի, և, հավանաբար, Մոսկվայից հետո էլ ժամանակ կգտնի Հայաստան այցելելու համար:

«Գլխավորաբար ինքը ուզեց Հայաստանում հուշատախտակ զետեղվի իր ամուսնու՝ Նեստոր Քիրշների հիշատակին, որ այստեղ ցեղասպանության օրենքի հաստատման գլխավոր նախաձեռնող գործիչն է»,-հավելեց սրբազանը:

Սրբազանը նշեց, որ ինքը դժբախտաբար Հայաստանում չի կարող լինել ապրիլի 24-ին, քանի որ Արգենտինայում մի շարք միջոցառումներ ունեն իրականացնելու, մասնավորապես` մեծ դահլիճներից մեկում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է լինելու, որտեղ ներկա են լինելու քաղաքական դեմքեր, գեղարվեստական ղեկավարներ:

Գիսակ սրբազանը բարձր գնահատեց ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցած պատարագը՝ նշելով, որ թուրքերի՝ այս օրերի կեցվածքն արդեն իսկ ցույց է տալիս, թե դա ինչ արդյունք է գրանցել, ամբողջ կաթոլիկ աշխարհի պետը պաշտոնապես ցեղասպանություն որակեց, և սա շատ կարևոր էր և մեծ ազդեցություն ունեցավ վստահաբար ամբողջ աշխարհի մեջ:

Ի դեպ, թե Արգենտինայի նախկին և թե ներկայիս դեսպան Ալեքսան Հարությունյանի օրոք աշխատանքներ, ըստ սրբազանի, կատարվում են:

«Այս մեկը տակավին նոր է, մենք միշտ օգտակար ենք լինում, համայնքը միշտ խորհրդակցություն է ունենում հետը, այնպես որ նախկինն իր անելիքն արել է, սա դեռ նոր է, և կամաց- կամաց կվարժվի նախորդների նման»,-հավելեց Գիսակ սրբազանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում