Միջերկրական ծովում կուտակվում է պլաստիկե աղբի մեծ քանակություն՝ զգուշացնում են գիտնականները: Մոտ հազար տոննա աղբ լողում է ծովի մակերևույթին՝ հիմնականում շշերի, կապոցների և փաթեթների կտորներ՝ գրում է BBC-ն:
Հաշվի առնելով Միջերկրական ծովի կենսաբազմազանությունը և տնտեսական կարևորությունը՝ գիտնականները պնդում են, որ աղտոտման հետևանքները շատ վտանգավոր են: Պլաստիկե մասնիկներ են հայտնաբերվնում թռչունների, կրիաների, ձկների և կետերի ստամոքսում: Փոքրիկ պլաստիկներ են հայտնաբերվել նաև հյուսիսային Եվրոպայի ափերին՝ ոստրեների և խխունջների մեջ:
Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մորիթն ասել է, որ գիտնականները հատկապես անհանգստացած են պլաստիկի փոքրիկ մասնիկների պատճառով, որոնք հայտնի են որպես միկրոպլաստիկներ։ «Դրանք կուլ են տալիս ծովային ֆաունայի ներկայացուցիչները և կարող են արտադրել քիմիական նյութեր»,- բացատրել է գիտնականը։
«Մենք պետք է ավելի մանրակրկտորեն մոտենանք դրա ուտիլիզացմանը, վերամշակենք և կրճատենք օգտագործումը»,- ասել է նա: