Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Որակապես նոր ներքաղաքական իրավիճակ

Հայաստանի նոր քաղաքական իրավիճակում նորովի է դրվում ընդդիմության միասնականության խնդիրը: Այս խնդիրը Հայաստանում բավական արժեզրկվել է, քանի որ ինչպես ամեն գաղափար, միտք, հասկացություն, երևույթ, այս մեկն էլ դիտարկվել է առավելապես էմոցիոնալ, նեղկուսակցական, նեղքաղաքական, խմբակային շահերի տեսանկյունից:

Ընդդիմության միասնականությունը ներքաղաքական դաշտում կատարել է մոտավորապես այն դերը, ինչ դեր որ իշխանությունների համար կատարել է «ազգային միասնություն» եզրույթը: Այս եզրույթը իշխանությունների համար ծառայում է միջոց, որը մեղադրական են դարձնում բոլոր նրանց համար, ովքեր քննադատում են իշխանության որևէ նախաձեռնություն: Այդ նախաձեռնությունները դրվում են «ազգային միասնության» «սուրբ» գաղափարի տակ և դրանց քննադատությունը ինքնաբերաբար հռչակում են քննադատություն ուղղված «ազգային միասնությանը»:

Գրեթե նույն գործածմանն է ենթարկվել ընդդիմության միասնականության գաղափարը Հայաստանում` այդպես էլ չենթարկվելով ռացիոնալ, իրապաշտական գնահատականների և դիտարկումների: Արդյունքը եղել է այն, որ գաղափարը մշտապես ծառայել է տարաբնույթ մանիպուլյացիաների՝ հասարակությանն ու պետական շահերին ծառայելու փոխարեն: Այսօր էլ խնդիրն արդիական է, եթե նկատի առնենք այն, որ ըստ էության կանգնած ենք քաղաքական դաշտին իր մեթոդներով հերթական անգամ հաղթած իշխանությունների և գրեթե զրոյից վերաձևավորվելու անհրաժեշտություն ունեցող ընդդիմության փաստի առաջ: Սրան զուգահեռ, ընդդիմադիր դաշտում արդեն իսկ փաստ է այն, որ առկա են երկու հիմնական զուգահեռներ, որոնք առնվազն երկու մասի են բաժանել դաշտը՝ այն ուժերը, որոնք գնում են հերթական ընտրությունների ճանապարհով և այն ուժերը, որոնք մերժում են ընտրությունները և առաջարկում, այսպես ասած, հեղափոխական, առավել արմատական ճանապարհ:

Այս երկու զուգահեռներից որևէ մեկի ազնվությունը, անկեղծությունը, սկզբունքայնությունն ու հետևողականությունը կասկածի տակ չենք ուզում դնել, սակայն ուզենք, թե ոչ, կա մի խնդիր՝ այս երկու ուժերը որքան էլ անկեղծ են իշխող համակագի դեմ պայքարում, միևնույն է` նրանք կամա, թե ակամա պաքարում են նաև միմյանց դեմ և օգնում են իշխող համակարգին իրենց դեմ պայքարում: Հայաստանի քաղաքական դաշտում, այս կամ այն ժամանակահատվածում մշտապես առաջացել են այս իրողությունները և ինչ-որ կերպ երկատվել է ընդդիմադիր դաշտի ճանապարհը, բաժանվել է զարգացող զուգահեռների, որոնք էլ հետագայում իշխանություններն օգտագործել են միմյանց դեմ:

Մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ այս նախադեպերն ու կրկնման հավանականությունը կամ կրկնությունը ամենևին չպետք է ենթադրեն միասնականության ինքնանպատակադրում: Ընդդիմադիր դաշտի միասնականությունը չպետք է դառնա ինքնանպատակ` միայն այն բանից ելնելով, որ իշխանություններն օգտագործում են կամ կարող են օգտագործել երկու զուգահեռները: Միասնականությունը պետք է հիմնված լինի ոչ թե զուտ «ինքնապաշտպանության բնազդի» վրա, այլ խնդրի ձևակերպման: Այսինքն` պետք է հստակ ձևակերպվի այն, ինչի դեմ մղվում է ընդդիմադիր պայքարը: Իշխող համակարգը և դրան տրվող բոլոր բացասական որակումները, գնահատականները՝ ինչքան էլ որ դրանք լեցուն են փաստերով, փաստարկներով և հիմնավորումներով, դեռևս ձևակերպված խնդիր չէ: Ավելին` ըստ էության եկել է մի իրավիճակ, երբ այդ ամենը սկսել է ինչ-որ առումով նույնիսկ խանգարել խնդրի ձևակերպումներին, քանի որ հաճախ նույնականացվում է դրա հետ և շեղում էությունը: Դրանք ընդամենը համակարգի գնահատականն ու արձանագրումն են, մինչդեռ խնդիրն իր ձևակերպումով պետք է լինի այլ:

«Իշխանությունը պետք է հեռացվի»-ն էլ խնդրի ձևակերպում չէ: Խնդիրն ինքնին պետք է ենթադրի որոշակի անհայտի առկայություն: Եթե անհայտ չկա, ուրեմն չկա նաև խնդիր: Իշխանության բնույթը, գործերը, այսպես ասած ծագումը, ձևավորման մեխանիզմները, հետևանքները և պետության համար այդ իշխանության հեռանալու անհրաժեշտությունը վաղուց հայտնիներ են: Անհայտը, թերևս, այլ տեղ է, իշխանությունից դուրս: Անհայտը գուցե հենց ընդդիմության, հասարակության դաշտում է և վերաբերում է այն բանին, թե ինչպես հեռացնել այդ իշխանությունը: Խնդիրն այստեղ է, սակայն չի սկսվում հենց այդտեղից: Սկսվում է ավելի վաղ՝ ինչո՞ւ մինչև հիմա չի հաջողվել հեռացնել, ինչո՞ւ են ձախողվել նախկին բոլոր փորձերը: Առայժմ հանրությունը, ընդդիմադիր ուժերը այս մասով ունեն փաստի արձանագրում, սակայն չկան կամ շատ քիչ են ախտորոշման փորձերը:

Պարզ է, որ իքս կամ իգրեկ ձևով չի ստացվել լուծել հեռացնելու հարցը, բայց թե ինչո՞ւ չի ստացվել, հատկապես ինչի՞ պատճառով կամ հետևանով չի ստացվել, այնքան էլ վերլուծված, պարզաբանված, այսպես ասած` քանդած-հավաքված չէ: Երբ այս ամենը «քանդած-հավաքած» չէ մանրամասնորեն, երբ մեխանիկական պարզությամբ չի արձանագրված մինչ այժմ իշխանության դեմ պայքարի անարդյունավետության պատճառը, շատ դժվար է քննարկել այդ պայքարի, այսպես ասած, վերաֆորմատավորման հարցը ավելի արդյունավետ, քան եղել է մինչ այդ փորձերի պարագայում: Հետևաբար` խնդրի ձևակերպումը պետք է սկսել այդտեղից՝ մինչ այժմ եղած անարդյունավետ պայքարի մանրամասն ախտորոշում, որը կօգնի գալ խնդրի արմատից ամբողջական ձևակերպմանը: Դրանից հետո հնարավոր է արդեն առավել պրագմատիկ հիմքի վրա ծավալել միասնական ընդդիմադիր համակարգի ձևավորման թեմայի քննարկումը` խուսափելով մեխանիկական քննարկումներից, կարծրատիպային եզրահանգումներից, մանիպուլյատիվ ներգործություններից:

Այդ քննարկումն ինքնին կարող է լինել միասնականության յուրօրինակ դրսևորում, երբ հնարավորություն է առաջանում կամ առաջանում է գործընթաց, որտեղ տարբեր մարտավարության դավանող քաղաքական ուժերը կարողանում են միասնական ինչ-որ բան անել՝ ռացիոնալ, հիմնավորված, խորքային բազայով ամրացված քննարկել միասնական մարտավարության հարցը: Այդ հանգամանքն ինքնին կարող է նվազագույն բավարարը լինել տարբեր մարտավարությունները միմյանց դեմ կիրառվելու վտանգից զերծ պահելու համար, ինչն արդեն իսկ կստեղծի ներքաղաքական որակապես նոր իրավիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում