Ամերիկացի մասնագետները նոր նյութ են մշակել, որն ութ անգամ ձգվելու հնարավորություն ունի, սակայն, միևնույն ժամանակ, ավելի կարծր է, քան կևլարը, որից զրահապատ բաճկոններ են պատրաստում: Այս մասին ասվում է երեքշաբթի Տեխասսի համալսարանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է TASS-ը:
«1գրամ կևլարը կարող է դիմակայել 80 Ջ էներգիայի, իսկ նոր նյութը, որը նանոհյուսվածքներից է պատրաստված, դիմակայում է 90 Ջ էներգիայի»,- ասել է նախագծի վրա աշխատող գիտնականների խմբի ղեկավարը:
Մասնագետի խոսքերով՝ այս նորարարությունը կարող է լայնորեն կիրառվել ռազմական և արդյունաբերական ոլորտներում:
Ներկայումս կևլարն օգտագործվում է այնպիսի առարկաների արտադրության մեջ, ինչպիսիք են զրահապատ բաճկոնները, դահուկները, արգելակման դետալները և այլն: Նյութը ստեղծվել է 1964թ.` ամերիկացի քիմիկոս Ստեֆանի Քվոլեքի կողմից: