Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նարիշկինը եկել էր զգուշացնելու Հայաստանին

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայաստանյան պաշտոնական այցի նպատակը Հայաստանին ուղղված անթաքույց զգուշացումն էր՝ չմտածել Եվրասիական տնտեսական միությունից հանկարծ հրաժարվելու մասին: Այդ նպատակն ակնհայտ դարձավ նախօրեին Երևանում Նարիշկինի այցի կապակցությամբ կազմակերպված Եվրասիական տնտեսական հեռանկարների վերաբերյալ համաժողովի նրա ելույթից:

Նարիշկինի ելույթը գրեթե ամբողջությամբ կառուցված էր այն մտքի վրա, որ Եվրամիության հետ Ասոցացումը Հայաստանի հետ սխալ ճանապարհ է, իսկ ահա Եվրասիական միությունը, բնականաբար, ճանապարհ է դեպի դրախտ: Սա էր Նարիշկինի ելույթի իմաստը: Թվում է, որ առնվազն 2015 թվականի հունվարի 2-ից հետո նման ելույթը պետք է որ իմաստ չունենար, այն պարզ պատճառով, որ Հայաստանն այդ ժամանակից ի վեր հանդիսանում է ԵՏՄ-ի պաշտոնական անդամ, և առավել ևս Եվրամիությունն էլ հայտարարել է ու մինչև հիմա հայտարարում է, որ հնարավոր չէ ԵՏՄ-ին անդամակցումը համատեղել Ասոցացման հետ:

Եվ ուրեմն` ի՞նչ իմաստ ունի Նարիշկինի ելույթը Եվրամիության ասոցացման վատ կամ վտանգավոր լինելու և ԵՏՄ դրախտային հեռանկարի մասին: Շատերը սա կարող են պայմանավորել նրանով, որ Հայաստանը պատրաստվում է բանակցություններ սկսել Եվրամիության հետ նոր փաստաթղթի շուրջ: Սակայն խնդիրն այն է, որ Եվրամիությունն էլ չի թաքցնում, որ այս փաստաթուղթը ասոցացման հետ որևէ կապ չունի և առավելապես քաղաքական բովանդակությամբ փաստաթուղթ է, որը, այսպես ասած, գծվելու է ԵՏՄ-ի թույլատրած սահմաններով:

Եվ ուրեմն` ի՞նչն է Նարիշկինի նմանօրինակ նախազգուշական և առաջին հայացքից առնվազն 2015-ի հունվարի 2-ից ժամանակավրեպ ելույթի պատճառը, ինչո՞ւ կար Հայաստանին զգուշացնելու կարիք: Բանն այն է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից ի վեր ակնհայտորեն չի արդարանում և ոչ մի հույս կամ ոչ մի, այսպես ասած, փաստարկ, որ Հայաստանի իշխանությունները, ոչ իշխանությունները, ռուսաստանյան շրջանակները փորձում էին ներկայացնել Հայաստանի հասարակությանը որպես ԵՏՄ-ի առավելություններ:

170-միլիոնանոց շուկայի փոխարեն` մենք ստացել ենք արտահանման ծավալների շեշտակի անկում, և Ռուսաստանի շուկան հայկական արտադրողների համար գրեթե փակվել է ռուբլու անկայունության և արժեզրկման արդյունքում, իսկ անվտանգության մասով էլ ԵՏՄ-ի անդամակցությունից ի վեր Հայաստանի կորուստները հայ-ադրբեջանական սահմանին ավելացել են` նվազելու փոխարեն: Սրան զուգահեռ նաև պարզվեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի դյուրացրել ՌԴ-ում արտագնա աշխատանքը հայաստանցիների համար, այլ ըստ էության մի քանի տասնյակ հազարն այսօր չեն կարողանում մուտք գործել այդ երկիր: Թեև ՌԴ տնտեսական անկումը մուտք գործողների համար էլ առաջ է բերել աշխատանքի խնդիրներ: Մինչդեռ այս ամենն այն էր, ինչով փորձում էին գայթակղել հասարակական կարծիքը:

Ահա այս մի քանի առանցքային գործոնները, որ փորձում էին դարձնել իբրև թե փաստարկներ, այսօր լիովին սնանկ վիճակում են, և ավելի ու ավելի հաճախ են հնչում հարցադրումներ, որ Հայաստանը դե յուրե դառնալով ԵՏՄ անդամ, դե ֆակտո այնուամենայնիվ ավելի մոտենում է այդ անդամությունից հրաժարվելուն: Առավել ևս` այն բանից հետո, երբ Աստանայում Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հավաքվեցին առանց Սերժ Սարգսյանի, հայաստանյան հանրությունում, փորձագիտական շրջանակներում, մամուլում ավելի ու ավելի հաճախ սկսեց շրջանառվել այն միտքը, որ Հայաստանն ավելի շուտ հրաժեշտ է տալիս ԵՏՄ-ին՝ դեռ չանդամակցած, քան ինտեգրվում:

Այլ կերպ ասած` ԵՏՄ-ն Հայաստանում ուղղակի փլվում է ավազե ամրոցի նման: Եվ ահա, այս իրավիճակում Հայաստանում իջնում է ռուսական դեսանտը, սկսում են քննարկումները այն մասին, թե ԵՏՄ-ի արդյունքները դեռ հետո են իրենց զգացնել տալու, իսկ Պետդումայի նախագահ Նարիշկինը պարզապես գալիս է, այսպես ասած, համենայնդեպս զգուշացնելու, որ Հայաստանի իշխանությունները և քաղաքական ուժերը չմտածեն հանկարծ, թե կարող են նույնիսկ ԵՏՄ-ում մնալու նպատակահարմարության հարց բարձրացնել:

Թեև, ինչպես Նարիշկինի և Հայաստանում խորհրդարանական խմբակցությունների հանդիպման բովանդակությունն էր ցույց տվել, Ռուսաստանն այդ առումով իզուր է անհանգստանում՝ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը ԵՏՄ-ից դուրս չեն գա, եթե նույնիսկ Ռուսաստանը փայտով դուրս հանի նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում