Ստամբուլի պատանդ ընկած դատախազ Սելիմ Քիրազը, ով վիրավորվել էր իր ազատ արձակման գործողության ժամանակ, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ փոխանցում է BBC-ն։
Դատախազին բռնել էին Ստամբուլում՝ հենց դատարանի դահլիճում։
Համացանցում հայտնված հայտարարության մեջ ասվում էր, որ պատանդը կսպանվի, եթե չկատարի առևանգողների պահանջները։ Նրանք պատանդի հետ արգելափակվել էին դատարանի շենքի 6-րդ հարկում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ձախ արմատական մարքսիստական խմբավորումը պատանդ է վերցրել դատախազին, քանի որ նա հետաքննել է 2013-ին փողոցային բողոքի ակցիաների ժամանակ դեռահասի մահվան աղմկալի գործը։ Նշվում է, որ երկու գրոհայինները փոխհրաձգության ժամանակ սպանվել են։