Կոպենհագենում կատարված վերջին ահաբեկչությունից հետո ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը Genesis Foundaion-ի միջոցով 100 հազար եվրո է նվիրաբերել Դանիայում հրեական համայնքի պաշտպանությունը բարձրացնելու նպատակով, հաղորդում է Jewish News-ը:
Նրա կարծիքով`հրեական համայնքն այդ երկրում գտնվում է «պաշարման մեջ»: «Ենթարկվելով վերջին հարձակումներին`Դանիայում հրեական համայնքը համախմբվեց ահաբեկչական սպառնալիքի առջև: Այդ ուժեղ համայնքին անհրաժեշտ է մեր օգնությունը, որպեսզի նրա անդամները վստահ լինեն`հրեաների համաշխարհային հանրությունն այդ դժվար պահին աջակցում է իրենց»,- ասել է Ֆրիդմանը:
Դանիայի րաբբի Յահիր Մելիհորը հայտարարել է, որ հրեական համայնքը «մեծ ողբերգության» միջով է անցել: