ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել խորհրդային շրջանի հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքներին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից: