Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ԼՂ ԱԺ ընտրություններում առաջադրված կուսակցություններն իրենց առաջ խնդիր չեն դնում խորհրդարանում մեծամասնություն լինելու համար․«Արցախում խորհրդարանական ընտրությունների արդյունքում գրանցվելուէ ինչ որ դասավորություն, և խնդիրը լինելու է ընտրություններից հետո կոալիցիաներ ձևավորելու հարցը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
«Ձևավորվեց մի հերթականություն. դասական կոալիցիայի վարչապետի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, Դաշնակցություն-Շարժում 88-ի հնարավոր կոալիցիայի վարչապետի թեկնածուն՝ Արթուր Աղաբեկյանը, և ինտրիգ կար «Ազգային վերածնունդ»-ի հետ կապված՝ առ այն, որ այդ կուսակցությունը կարող էր հենարան դառնալ Սամվել Բաբայանի՝ որպես վարչապետ ծրագրի ի հայտ գալուն: Ես դեռևս չեմ տեսնում որևէ ազդակ ու հիմք՝ համարելու, որ դա իսկապես այդպես է»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: