Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԿԳՆ-ի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Սինոփսիս Արմենիա»-ի և «Յունիքոմփ»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների միջև: Հուշագրի ստորագրմանը հաջորդեց մամուլի ասուլիս՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի և Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանի մասնակցությամբ:

Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Փոխըմբռնման հուշագրում սահմանված նպատակները և գործողությունների ծրագիրն արտացոլում են մի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների պատրաստակամությունը՝ համատեղ աջակցելու երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը: Փոխըմբռնման հուշագրում ներկայացված են ռազմավարական երկարաժամկետ ծրագրի ճանապարհային քարտեզի հիմնական կետերը, որոնք իրականացվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՏՀՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների համատեղ և համակարգված ջանքերի շնորհիվ:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ շարունակաբար բարելավելով տվյալ ոլորտում կրթության որակը, զարգացնելով ուսումնական հարթակները, ինչպես նաև՝ ներմուծելով ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլետրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորելու «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացնում է շուրջ 70 միլիոն դրամ:

Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը կգործակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև՝ կանցկացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Ընկերությունը նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովումը և կստեղծի առանձին համակարգչային ցանցեր:
Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ծրագրով նաև նախատեսված է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծում: Ուսումնական հաստատություններն ընտրվել են Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

«Կրթության բնագավառում պետության և մասնավոր հատվածի համագործակցության մի շարք հաջողված պատմություններ մենք արդեն արձանագրել ենք: Այս քառակողմ հուշագիրը ևս հավակնում է դառնալու նման հաջողված պատմություններից մեկը, որը նաև օրինակելի պետք է լինի տնտեսական ոլորտում կայացած կազմակերպությունների համար` կրթական գործընթացներին մասնակցության և բնագավառում երկարաժամկետ ներդրումներ կատարելու առումով»,-ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«ՏՀՏ կրթության զարգացման նախագիծն ունի երկու առաքելություն: Մի կողմից՝ այն ավագ դպրոցներին հնարավորություն է ընձեռում մատուցելու բարձրակարգ կրթություն միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն համապատասխան որակավորում և փորձ: Մյուս կողմից՝ ծրագիրն ունի սոցիալական մեծ նշանակություն. այն կօգնի համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին՝ նպաստելով նրան, որ երիտասարդությունը մնա և աշխատի Հայաստանում: Նախագիծը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի մեջ՝ տալով նրանց անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի անցնելու համար»»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծրագիրն ուղղված է ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնելու միկրոէլեկտրոնիկային, ծրագրավորմանը, ցանցային անվտանգությանն ու հեռահաղորդակցությանը: Նման ծրագրի շնորիվ դպրոցը կավարտեն մասնագիտորեն կողմնորոշված շրջանավարտներ, իսկ բուհերում կներգրավվեն ավելի հասուն և գրագետ ուսանողներ: Այս տարի պաշտոնապես կմեկնարկի պիլոտային ծրագիրը: Ծրագրի հաջողության դեպքում, ինչն իմ խորին համոզմամբ երաշխավորված է, ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով ավելի շատ դպրոցներ Երևանից եւ մարզերից, որով Հայաստանը կներկայանա աշխարհին որպես ՏՀՏ ոլորտում հիմնարար կրթական համակարգի ստեղծման առաջատարներից մեկը»,- նշել է Սինոփոիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Այսօր կրթության բարձր որակի ապահովումը հանդիսանում է երկրի զարգացման կարևորագույն ուղենիշ, իսկ ՏՀՏ զարգացածության մակարդակը բնորոշում է երկրի տնտեսության և պաշտպանվածության ներուժը: Վստահաբար կարող ենք ասել, որ կրթության և ՏՀՏ բաղադրիչների համադրումը ունի խիստ կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի համար», – ասել է Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

IMG_2672

IMG_2714

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում