Ֆրանսիայի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ «ոչ» ասացին նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանը՝ հայտարարել է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» առաջնորդ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։
Նա շնորհավորել է դաշնակիցներին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենց շարժումը երբեք չէր հաղթել նման մեծ թվով դեպարտամենտներում։
Ընտրությունների արդյունքներով՝ միությունը կարող է առաջնորդություն ստանալ երկրի 66-70 դեպարտամենտներում, սոցիալիստները՝ 27-31-ում, իսկ ազգայնականները՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ՝ 2-ում։