Սիրիայում քաղաքացիական բնակչությունը զանգվածային կարգով լքում է Իդլիբն այն բանից հետո, երբ սիրիական բանակը հայտարարել է առաջիկա օրերին քաղաքի վրա հարձակվելու ծրագրի մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, իսլամիստ գրոհայինները Իդլիբը գրավել են շաբաթ օրը: Քաղաքում բնակվում է ավելի քան 100 հազար մարդ: Շատ ընտանիքներ տարհանվում են ոչ միայն Իդլիբից, այլ նաև հարակից գյուղերից: Գիշերը քաղաքը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
Իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստները պնդում են, որ սիրիացի զինվորականները քաղաքային բանտում սպանել են առնվազն 15 բանտարկյալի այն բանից առաջ, երբ իսլամիստները ներխուժել են Իդլիբ: