Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Գյումրիում կատարված դանակահարության առթիվ։

«Երեկ, մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում, ըստ էության՝ ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։

Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսեւորումների շարքը օր-օրի երկարում է։

Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը և համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում