Carl’s Jr արագ սննդի ռեստորանների ցանցի գովազդային հոլովակի նոր հերոսուհին դարձել է Victoria’s Secret-ի հրեշտակ Սառա Սամպայոն: Պորտուգալացի սուպերմոդելի մասնակցությամբ հոլովակը բավականին հետաքրքիր է ստացվել, գրում է korrespondent.net-ը:
Պորտուգալացի թեժ գեղեցկուհին կարմիր սեքսուալ ներքնազգեստով փորձում է ֆաստֆուդի նոր արտադրանքը: Ընդ որում՝ կադրում ուշադրությունը հրավիրվում է այն փաստին, որ կալորիաներով հարուստ սնունդ սիրող մոդելը գեղեցիկ և գայթակղիչ կազմվածք ունի:
Հոլովակը ռեժիսորը Gabo Curielcha-ն է, ով առաջին անգամը չէ, որ աշխատում է բրենդի հետ: