«Ըստ իս, Նախախորհրդարանի առաջարկված ծրագրում ես իրականում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Իմ կարծիքով, այն, ինչ այսօր «Ժառանգությունն» է առաջ տանում, Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ն, դրանք բոլորը լի են քաղաքական օրակարգով, ունեն վերլուծական մտքի խնդիր, իրենց կողմից բացատրվում է՝ ինչ է արվում: Այդ քաղաքական միավորների արածը, վստահ եմ, ունի քաղաքական օրակարգ, որն ընկալելի է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսպես պատասխանեց հարցին՝ մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» «Հիմնադիր խորհրդարանի» շուրջօրյա հանրահավաքներին: