ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հադսոն ոչ մեծ քաղաքում 13-ամյա տղան կրակել է կրտսեր եղբորը և վիրավորել ավագին, որից հետո սպանել է իրեն: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Պասկո շրջանի շերիֆ Քրիս Նոկոյին:
Նրա խոսքերով՝ 3 եղբայրներ ճաշի ժամանակ, ենթադրաբար, վիճել են ուտելիքի պատճառով: Մեծերն այդ պահին տանը չեն եղել: Դեռևս հայտնի չէ, թե որտեղից է տղան վերցրել զենքը: Սպանված երեխան եղել է 6 տարեկան, վիրավորվածը՝ 16: