Monday, 13 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

Հայոց Մեծ Եղեռնը քսաներորդ դարի քաղաքականության ընդհանուր համատեքստում

Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան հիշատակի օրերի առիթով հաջորդիվ ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությանը եւ Հայկական հարցին վերաբերող նրա ամենաակնառու աշխատանքները, որոնք ազգային այս հիմնահարցերը քննում են միանգամայն սթափ ու պրոֆեսիոնալ, օբյեկտիվ բայց միաժամանակ յուրօրինակ հայացքով` դրանք դիտարկելով միջազգային քաղաքականության ավելի լայն համատեքստում եւ բազմաբարդ պատմա-աշխարհագրական ավելի մեծ հարթության վրա: Դրանցից ե՛ւ ծավալով, ե՛ւ բովանդակությամբ երկու ամենակարեւորները` «Մի հայտարարված ցեղասպանության պատմություն» եւ «Թյուրքական աշխարհքաղաքականություն» վերլուծական-հետազոտական աշխատանքները, հետմահու հրատարակվում են առաջին անգամ:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ, Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ

Պատմութիւնը 79 տարի առաջ արձանագրեց դարիս մեծագոյն ոճրագործութիւններից մէկը` Հայերի Ցեղասպանութիւնը օսմանեան Թուրքիայում եւ հայ ժողովրդի պատմական հայրենիքի զգալի հատուածի իւրացումը ցեղասպանութիւնն իրականացրած երկրի կողմից: Եւ արդէն 79 տարի է, ինչ միջազգային հանրութիւնը ներկայացնող առաւել ազդեցիկ երկրները – որոնց մեծ մասը այս կամ այն չափով առնչուել է հայերի ողբերգութեան հետ – եւ հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնները անում են հնարաւոր ամէն ինչ Հայերի Ցեղասպանութեան փաստը պատմական-բարոյական վիճաբանութիւնների շրջանակներում պահելու եւ գործնական քաղաքականութեան ոլորտ նրա մուտքն արգելակելու համար:

Մեր օրերում, առանձնապէս Հայաստանի հայութեան շրջանակում տարածում գտած այն տեսակէտը, թե Հայերի Ցեղասպանութեան եւ հայկական պահանջատիրութեան խնդիրները բաւարար ուշադրութիւն եւ ճանաչում չեն գտնում միջազգային հանրութեան շրջանակներում` հայկական սփիւռքի մասնատուածութեան ու միջազգային ասպարէզում քաղաքական, տնտեսական ազդեցութեան պակասի, իսկ այժմ նաեւ` նորաստեղծ պետականութեան խիստ թուլութեան պատճառով, ցաւօք, միայն մասամբ է արդարացուած: Ցաւօք` որովհետեւ եթե նշուած հիմնահարցերին սպառիչ լուծում տալու խնդիրը իբրեւ խոչընդոտ ունենար սոսկ ներհայկական բարդութիւնները, ապա անկասկած կարելի կլինէր թէկուզ ու մեծ ջանքերի գործադրումով որեւէ տրամաբանական լուծում գտնել: Առաւել եւս, որ համազգային նշանակութեան այս հիմնահարցերում, գոնէ իբրեւ ռազմավարական գերխնդիր դիտարկելու տեսանկիւնից, ներհայկական շրջանակներում անյաղթահարելի խնդիրներ չկան:
Սակայն, Հայերի Ցեղասպանութեանը յաջորդած տասնամեակների փորձը ցոյց տուեց, որ հանրագումար Արեւելեան Հարցի եւ նրա հետ սերտաճած ու նրա առանցքը կազմող Հայկական Հարցի իւրաքանչիւր բաղադրիչի իւրաքանչիւր ցնցում այսօր միջազգային քաղաքականութեան կողմից նոյնքան ցաւոտ է ընկալւում, որքան հարիւր կամ տասը տարի առաջ:

Օսմանեան Թուրքիայում Հայերի Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դրանից բխող քաղաքական հետեւանքների խնդիրը միայն մասամբ է առնչւում հայ-թուրքական յարաբերութիւններին: Նոյնիսկ Փոքր Ասիան, Արեւելեան Անատոլիան եւ Անդրկովկասը ըստ իրենց աշխարհքաղաքական ռազմավարական շահերի պահանջների վերաբաժանելու` մեծ տէրութիւնների աւանդական ձգտումը չի ամբողջականացնում Հայկական Հարցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ մեծ քաղաքականութեան խանդոտ ուշադրութեան պատճառները: XX դարի վերջում իր ողջ դրամատիզմով կրկին քաղաքական ասպարէզ իջած Հայկական Հարցը եւ նրա կարեւորագոյն բաղադրիչը` Հայերի Ցեղասպանութեան խնդիրը, անմիջականօրէն շօշափում են մեր դարի համաշխարհային քաղաքականութեան հիմնաքարը, նրա տրամաբանութիւնը: Իսկ այդ տրամաբանութեան հիմքում ընկած է արդէն իսկ բնակչութեամբ գերյագեցած աշխարհում նոր կենսական տարածութիւնների ձեռքբերման հիմնահարցը, ինչը մեր դարում արդէն հնարաւոր չէ տարածքային պարզ բռնազաւթումների կամ օտար ժողովուրդների հպատակեցման ճանապարհով: XX դարում մեծ տէրութիւնների առջեւ ծառացած գերխնդիրն արդէն օտար ժողովուրդներին առավելագոյնս շահագործելու հնարաւորությունների ընդլայնումը չէ, առաւել եւս, որ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում զարգացած հասարակութիւնները աւելի շատ բախւում են զբաղուածութեան ապահովման եւ սպառման խնդիրների հետ, քան արտադրութեան: Մեծ տէրութիւնները առաւելապէս կարիք ունեն իրենց հասարակութիւնների համար կենսագործունէութեան եւ ինքնաիրացման նոր տարածութիւնների ձեռքբերման, որի դէպքում աւերակ տափաստանն անհամեմատ գերադասելի է էժան կամ ձրի աշխատուժով յագեցած տարածքից:

Խոշոր հաշուով կարեւոր չէ, թե մեր դարում համակողմանի բուռն զարգացում ապրող եւ դեռ առաջընթացի վիթխարի ներուժ ունեցող մեծ ժողովուրդներից որ մէկը ինչ ճանապարհով էր լուծում իր գերխնդիրը: Ֆաշիստական Գերմանիան իր քաղաքացիների բնակարանային եւ ունեցուածքային հարցերը լուծում էր գազախցիկ եւ համակենտրոնացման ճամբարներ ուղարկուող հրեաների հաշուին, միաժամանակ վիթխարի ծրագրեր կազմելով միլիոնաւոր սլաւոնների ոչնչացման կամ Ուրալից արեւելք բռնի տեղափոխման, իսկ նրանց հողերը գերմանացիներին վերաբաշխելու վերաբերեալ: Խորհրդային Միութիւնը նոյն խնդիրը լուծում էր ազգերի բռնի տեղահանութեամբ ու արդիւնաբերական էքսպանսիայի միջոցով, եւ իր փլուզման պահին ազգային ծայրամասերում արդէն բնակեցրել էր 24 միլիոն ռուսների: Գումարած դրան` Մոնղոլիան, Աֆղանստանը եւ Արեւելեան Եւրոպան իւրացնելու փորձերն ու հեռահար ծրագրերը: Կոմունիստական Չինաստանը Պոլ-Պոտի վարչակարգի ուժերով բնաջնջում էր Կամբոջիայի բնակչութիւնը, նրա փոխարէն չին բնակչութիւն տեղաբաշխելու հեռանկարով: Անհամեմատ աւելի քաղաքակիրթ Միացեալ Նահանգները նոյն խնդիրը փորձում էին լուծել Կանադայի եւ Մեքսիկայի լիակատար ինտեգրացման ճանապարհով, միաժամանակ ջանք ու եռանդ չխնայելով աշխարհով մէկ ամերիկեան կենսաձեւի հաստատման համար, ինչը փաստօրէն ողջ աշխարհը իր քաղաքացիների համար սեփական հայրենիքի վերածելու աննախադէպ փորձ է: Իսկ այժմ արդէն ԱՄՆում ռուսական Սիբիրի իւրացման հեռահար եւ բաւական իրատեսական ծրագրեր են մշակւում: Եւ այս ամբողջն ուղեկցւում է հարիւր հազարաւոր մարդկանց մահով ու տեղահանությամբ:

Հասկանալի է` ամէնուրեք չէ, որ հնարաւոր էր կրկնել օսմանեան Թուրքիայի կողմից հայերի դէմ կիրառուած «դասական» եւ այս քաղաքականութեան տրամաբանութեան տեսանկիւնից` առաւելագոյնս յաջողուած տարբերակը: Նոյն կերպ` ոչ բոլոր երկրներն ու ժողովուրդներն էին, որ կարող էին իրենց թոյլ տալ ոճրի իրագործման այն աստիճանը, որին հասան օսմանցի թուրքերը: Բայց արդէն այն փաստը, որ 79 տարուայ ընթացքում մեծ տէրութիւններն ու միջազգային հանրութիւնը անհրաժեշտ չհամարեցին սպառիչ գնահատական տալ Հայերի Ցեղասպանութեանը եւ հաստատուն կամք չցուցաբերեցին ցեղասպանութեան ճանապարհով ուրիշ ժողովրդի պատմական հայրենիքի տարածքները իւրացնելու` մեր դարի համար անօրինական նախադէպը կասեցնելու, վկայում է, որ թէ՛ նպատակի եւ թէ մեթոդաբանական տեսակէտից օսմանեան Թուրքիայի ոճրագործութիւնը մեծ քաղաքականութեան շրջանակներում եղել եւ մնում է ընդունելի: Ուստի, եթէ անգամ դարասկզբին հայ ժողովրդի ճակատագիրը շատ աւելի ողբերգական բնոյթ կրէր եւ հայկական գործօնն իբրեւ այդպիսին այլեւս ամբողջովին բացակայէր տարածաշրջանային քաղաքականութեան համատեքստում, ապա հիմքեր չկան կարծելու, թէ Հայերի Ցեղասպանութիւնը քաղաքական, պատմական եւ բարոյական լիարժէք գնահատական կը ստանար միջազգային հանրութեան շրջանակներում:

Դատապարտել Թուրքիային, նշանակում է դատապարտել XX դարի միջազգային քաղաքականութեան ողջ էութիւնը, նշանակում է արգելք դնել արդէն մեր օրերում ընթացող քաղաքական գործընթացների վրայ, որոնց հիմքում կրկին ընկած է ցեղասպանութեան միջոցով կենսական տարածքներն ազատելու խնդիրը: Այսօր ակնյայտօրեն վաղ է խօսել ցեղասպանութեան մեթոդի կիրառման մասին սոսկ անցեալ ժամանակով, այդ թւում` նաեւ Հայերի Ցեղասպանութեան: Նոյն ուժերը եւ նոյն քաղաքական տրամաբանութիւնը, որոնք քաջալերում էին դարասկզբի ոճիրը հայ ժողովրդի դէմ, նաեւ` սերբ ժողովրդի զանգուածային կոտորածն ու տեղահանութիւնը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին, այսօր էլ անչափ մօտ են կանգնած մեծ քաղաքականութեան ղեկին: Հեռահար նպատակների իրականացման մեթոդաբանութիւնն անհամեմատ աւելի նուրբ է դարձել եւ քողարկւում է լայն տարածում գտած կարծես թէ մարդասիրական կարգախօսների քողով: Անդրկովկասի, Բալկանների եւ Տաջիկստանի վերջին տարիների իրադարձութիւններում աշխարհը կրկին բախուեց ցեղասպանութեան ակնյայտ փաստերի հետ եւ կրկին բարոյական խրատներից եւ այսպես կոչուած իրատեսական քաղաքականութեան սկզբունքների պաշտպանութիւնից այն կողմ չգնաց: Բայց համատարած էթնիկական զտումներն ու պատերազմների վարման անմարդկային կերպը, երբ պարտութիւնը կամ նահանջը նշանակում է խաղաղ բնակչութեան լիակատար ոչնչացում, կենսական տարածքները «անհեռանկարային» ժողովուրդներից «մաքրելու» միայն մէկ եւ առաւել ընկալելի մեթոդն է:

Նշուած տարածաշրջաններում իրադարձութիւնների զարգացման ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ փոխադարձ ոչնչացման մեթոդին զուգահեռ կիրառւում է նաեւ ինքնաոչնչացման մեթոդը: Մեթոդ, որի բացայայտումը, ախտորոշումը եւ նրա դէմ պայքարի հնարաւորութիւնների մշակումը կապուած է շատ աւելի բարդ խնդիրների հետ, քան ակնյայտ թշնամուն դիմագրաւելն է: Խօսքն անշուշտ սեփական ապաշնորհ եւ անընդունակ իշխանութիւնների, քաղաքական եւ հասարակական առաջնորդող ուժերի կողմից ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթ սխալ ընտրութեան, անմիտ տնտեսավարման եւ հասարակական կեանքի անխոհեմ կազմակերպման մասին է: Եւ եթէ միեւնոյն նժարի վրայ դնենք օտարի հետ ուժային դիմակայութեան արդիւնքում կրուող կորուտներն ու սեփական գործունեութեան հետեւանքները, ապա երկրորդի կողմից հասցուած վնասները անհամեմատ աւելի ծանր են ու ողբերգական, իսկ հեռանկարային առումով` անհամեմատ դժուար յաղթահարելի, քան առաջինի դէպքում է:

Ինչո՞ւ այսօր, XXI դարի նախաշեմին, հայ ժողովուրդը կրկին կանգնած է ցեղասպանութեան առաւել քան իրատեսական սպառնալիքի առջեւ: Սպառնալիք, որ ջայլամի տրամաբանութեամբ աշխատում ենք չտեսնելու տալ: Կարծում ենք` նախ եւ առաջ այն պատճառով, որ հայ ընդհանրութեան գնահատականներն ու գործողութիւնները Հայոց Մեծ Եղեռնին յաջորդած ժամանակահատուածում եւ անգամ այսօր համարժէք չեն եղել այն խնդիրներին, որ նա պէտք է լուծէր գոնէ ինքն իր համար, նաեւ` բացառելու իր մի ստուար հատուածի ցեղասպանութեան նախադէպի կրկնութիւնը թէկուզ եւ այլ մեթոդներով, քան 1915-ին էր: Շահարկելով օսմանեան թուրքերի իրագործած ոճրի ակնյայտ փաստը` մեր ազգային-քաղաքական միտքը գնաց առաւել հեշտ ճանապարհով` Ցեղասպանութեան եւ անգամ Առաջին Հանրապետութեան կորուստի ողջ պատասխանատուութիւնը բարդելով օտարների վրայ կամ` անմիտ պատուախնդրութեամբ առաջնորդուելով, պատճառաբանութիւններ փնտրելով ոչ առարկայական գործօնների մէջ: Առ այսօր տրուած չէ 1830-1921-ի միջեւ ընկած ազգային-ազատագրական պայքարի ժամանակահատուածում հայ ժողովրդի կողմից պարբերաբար կրած մարդկային, տարածքային եւ այլ բնոյթի կորուստների առարկայական ու սթափ գնահատականը: Եւ վերջապէս, ցայսօր հայ ազգային-քաղաքական մտքի կողմից յստակեցուած չէ դարասկզբի մեր ազգային ողբերգութեան պատճառահետեւանքային իրական կապը:

XIX դարում պաշտօնապէս հռչակուած «Նոր աշխարհակարգի» ճարտարապետները նոյն յաջողութեամբ շահարկում են մեր նուիրական զգացումները, ազգային իդէալներն ու մեր անպատրաստուածութիւնը պատմութեան հերթական փորձութիւններին, ինչպէս դա անում էին դարասկզբին: Մինչ ազգային հիմնահարցերի եւ ազգային հեռանկարի հետ ընդհանուր ոչինչ չունեցող մոլեռանդ ազգայնամոլութեամբ քողարկուած կշարունակենք աւերակների կոյտի վերածել երբեմնի շէն հայրենիքը եւ կշարունակենք պատերազմի երախը նետել ազգային գենոֆոնդը, աւելորդ չէր լինի յիշել, որ հայ զինուորն իր հայրենիքի համար երբեք վատ չի կռուել, այդ թւում նաեւ դարասկզբին, եւ մեծ քաղաքականութիւնն էլ երբեք ժլատ չի եղել մեծամեծ խոստումներով եւ Սեւրի պայմանագրի նման առասպելներով դիւրահաւատ հայ քաղաքագէտներին կերակրելու հարցում: Բայց բարի լինենք յիշել նաեւ, թե ինչով աւարտուեց ազգային-ազատագրական պայքարի նախկին շուրջ հարիւրամեայ փուլը: Յիշենք, ոչ թէ դաժան իրականութիւնից փախուստի հերթական ուղին փնտրելու ակնկալիքով, այլ լուրջ եւ գործնական բնոյթի հետեւութիւններ անելու համար: Քանի դեռ ուշ չէ:

Մայիս 1994

Երրորդ աշխարհամարտի մատույցներում.

Ա. Ռուսական խռովք, Երեւան 2008, էջ 271-277

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում