Փարիզում կայացել է Saint Laurent նորաձևության տան հավաքածուի ցուցադրությունը, որը ղեկավարում է Էդի Սլիմանը: Գալիք սեզոնին կուտյուրեն պնդում է ինքնահաստատումն ու կանանց հանդգնությունը, այդ պատճառով էլ հավաքածուն ագրեսիվ երանգներ է կրում, գրում է korrespondent.net-ը:
Աշուն-ձմեռ հավաքածուի հիմքը կարճ կիսաշրջազգեստները, թափանցիկ տոպերը, կաշվե նեղ տաբատները և կոմիբինեզոններն են կազմում, որոնք լրացված են վառ դիմահարդարմամբ:
Սկանդալային ցուցադրության աստղային հյուրեր են դարձել Ջեսիկա Չեսթեյնը, Սալմա Հայեքը, Աննա Վինտուրը, Աննա Դելո Ռուսոն, ովքեր բրենդի հին երկրպագուներից են հանդիսանում: