Մոդել Իրինա Շեյկը պատմել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու պատճառների մասին:
«Իմ իդեալական տղամարդը հավատարիմ, ազնիվ է և իրեն ջենտլմենի պես է պահում: Նա գիտի՝ ինչպես վարվել կանանց հետ: Ես չեմ հավատում մարդկանց, ովքեր ստիպում են մեզ դժբախտ զգալ, քանի որ նրանք տղաներ են, այլ ոչ թե տղամարդիկ»,- ասել է նա Hola իսպանական ամսագրին տված հարցազրույցում:
«Ես կարծում էի, թե իդեալական տղամարդ եմ գտել, սակայն իրականում այդպես չէր»,- ավելացրել է մոդելը:
Նրա խոսքերով՝ կինն իրեն գեղեցիկ չի զգում, երբ նրա հետ իր ուզած տղամարդը չէ:
«Ես ինքս ինձ անհարմար և ոչ անվտանգ էի զգում»,- նշել է Շեյկը: