Բրիտանացի հայտնի երգիչ Փոլ Մաքքարթնին The Beatles-ի հայտնի հիթի՝ սիրված Yesterday երգի կեսդարյա հոբելյանը կտոնի Լոնդոնում համերգով: Այս մասին հայտնել է լեգենդար երգիչը՝ պատմելով Բրիտանիայում վերջին 3 տարում առաջին անգամ կայանալիք համերգների մասին, հայտնում է TASS-ը:
Բիրմինգհեմում ու Լիվերպուլում համերգները կկայանան մայիսին և մասը կլինեն երգչի եվրոպական շրջագայության, որը կտևի մինչև հուլիսի սկիզբ:
Երգիչը համերգներով հանդես կգա Մարսելում ու Փարիզում, Ամստերդամում, Օսլոյում, Ստոկհոլմում, կմասնակցի նաև Դանիայի Ռոքսվիլ քաղաքի փառատոնին:
Հատուկ համերգը՝ նվիրված Yesterday-ին, տեղի կունենա Լոնդոնի O2 մարզադաշտում:
Մաքքարթնին կոմպոզիցիան գրել էր 1965-ին Help! ալբոմի համար:
Մաքքարթնիի համերգի տոմսերը կվաճառվեն մարտի 10-ից: