Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «վեցյակի» խորհրդակցությունները, որոնք հինգշաբթի օրն ավարտվել են շվեյցարական Մոնտրե քաղաքում, «կառուցողական և օգտակար էին»: Նման գնահատական է տվել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը՝ գրում է TASS-ը:
«Հանդիպումները կառուցողական էին և օգտակար: Հասել են որոշակի առաջընթացի և մի շարք թեմաների ավելի լավ ընկալման»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նշվում է, որ «վեցյակը» «կշարունակի աշխատանքը մնացած խնդիրների վրա և շատ շուտով նորից կհավաքվի»:
Իրանի պատվիրակության աղբյուրն էլ, իր հերթին, հայտնել է՝ կարևոր է հիշել, որ համաձայնագրի ձեռք բերման վերջնաժամկետ է նշանակված հունիսի վերջը և ոչ թե մարտի:
Բանակցությունների հաջորդ փուլը ծրագրված է անցկացնել մարտի 15-20-ը։