Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ մտնել ոչ թե դաշինքի` Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու, այլ դրա ավարտի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին Ջորջթաունի համալսարանում իր ելույթի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Նշվում է, որ Վրաստանի խոսնակը քննարկել է Վրաստանի արտաքին քաղաքական նախապատվությունները, ԵՄ և ՆԱՏՕ մտռնելու ցանկությունը, Ռուսաստանից ծագող սպառնալիքները և հավելել, որ Վաշինգտոն իր այցի նպատակն է համոզել ԱՄՆ իշխանություններին, որ Վրաստանը հուսալի գործընկեր է: