Շվեդական IKEA ընկերությունը որոշել է թողարկել կահույքի նոր շարք՝ էլեկտրոնային սարքերի համար ներկառուցված անլար լիցքավորման հնարավորությամբ։ Այսպիսով՝ սարքերի օգտատերերը կարող են լիցքավորել իրենց սարքերի մարտկոցները՝ դրանք պարզապես տեղավորելով կահույքի համապատասխան հատվածում։
Անլար լիցքավորման տեխնոլոգիան արդեն վաղուց ներդրվում է Android սարքերում, սակայն դեռևս լայն տարածում չի գտել։ Այս մասին հայտնում է Android Authority-ն։
IKEA-ն, սակայն, որոշել է Samsung-ի հետ գնալ ռիսկային քայլի։
Արտասովոր կահույքի վաճառքը կսկսվի արդեն հաջորդ ամսվանից։