Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

ԲՀԿ-ի ժամանակավոր վերակենդանացումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դադարեցրել է խորհրդարանական բոյկոտը, կուսակցության ներկայացուցիչներից ոմանք սկսել են առաջին հարցազրույցները տալ մամուլին՝ իհարկե, առայժմ որևէ կերպ չորոշակիացնելով կուսակցության անելիքների մասին և հայտարարելով, որ ամեն ինչ կասեն մարտի 5-ի փակ համագումարից հետո: Սակայն պարզորոշ կերպով երևում է, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց վերադարձվում է կյանք, ինչը և զարմանալի լինել չէր կարող՝ ԲՀԿ-ն չափազանց մեծ տեղ էր զբաղեցնում այդ այսպես կոչված ներքաղաքական կյանքում և ընդհանրապես մեծ ռեսուրս էր, միանգամից այդ տեղը բաց թողնելու կամ ընդհանրապես այդ ռեսուրսը անգործության մատնելու համար: Եվ վերջապես, Սերժ Սարգսյանն ինքն էլ իր ելույթում հստակորեն նախանշել էր, որ խնդիր չունի ԲՀԿ-ի հետ, խնդիրը ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանին հեռացնելն է, որպեսզի նրան իր դեմ չօգտագործեն ուրիշները:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ընդամենը հայտարարել էր, որ ինքն է պատրաստվում ԲՀԿ-ն օգտագործել: Մեծ է հավանականությունը, համենայն դեպս եթե դատենք մամուլի հրապարակումներից, որ ԲՀԿ-ն կգործի Հովիկ Աբրահամյանի կուրացիայի ներքո: Այսինքն՝ մարտավարական հարցերում կուսակցությունը բնականաբար կծառայի Հովիկ Աբրահամյանին, իսկ ռազմավարական հարցերում կենթարկվի արդեն Սերժ Սարգսյանին: Ամեն դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ Հովիկ Աբրահամյանն էլ կենթարկվի Սերժ Սարգսյանին: Իսկ Հովիկ Աբրահամյանը կենթարկվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունի հանդիսանալ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի իրավահաջորդը նախագահական ընտրություններում:

Սակայն այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ գնա խորհրդարանական կառավարման մոդելի ճանապարհով, ապա իշխանության ներսում, բնականաբար, սա կստեղծի նոր իրավիճակ, որտեղ Հովիկ Աբրահամյանի հավակնությունները կարող են բավարարվել վարչապետական պաշտոնի պահպանումով: Եթե Սերժ Սարգսյանը նվազեցնում է նախագահի լիազորությունները, ապա Հովիկ Աբրահամյանի էլ ինչին է պետք նախագահ դառնալ:

Իրադարձությունների զարգացման այդ դասավորության դեպքում Հովիկ Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, արդեն իր նպատակը կհամարի վարչապետական պաշտոնն ապահովելը՝ Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Սերժ Սարգսյանը կդառնա կա՛մ ԱԺ նախագահ, կա՛մ պարզապես ՀՀԿ կուսակցապետ՝ կառավարելով ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնության շնորհիվ: Ըստ որում՝ այս տարբերակը Սարգսյանի համար ավելի նախընտրելի կարող է լինել, քանի որ նա կմնա որոշակի ստվերում, չի զբաղեցնի, այսպես ասած, առաջին դեմքի որևէ պաշտոն: Իսկ Սերժ Սարգսյանը իր քաղաքական կարիերայի մեծ մասը ըստ էության անցկացրել է «գորշ կարդինալի» կարգավիճակում և ամենակարևորը՝ այդպիսի իմիջով: Նա այդ իմիջով է ազդեցություն ձեռք բերել իշխանական համակարգում և ըստ էության այդպես կփորձի պահպանել իր ազդեցությունը՝ նախագահական պաշտոնը թողնելուց հետո:

ԲՀԿ-ի համար ճակատագրական հարցադրումներն արդեն ի հայտ կգան 2017-18 թվականներից հետո, երբ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը կփորձի մտածել արդեն հաջորդ տասնամյակի համար թիկունք ապահովող տարբերակների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում