«Դեռ քննարկվում է ԲՀԿ-ի ռազմավարությունը, որոշում կայացված չէ, բայց ինձ թվում է, որ կուսակցությունը կմտնի ընդդիմության դաշտ»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նա նշեց, որ բոլորն են հիասթափված այս իրավիճակից՝ «Ճիշտն ասած, ավելիին էինք սպասում, բայց, ցավոք, տեսաք, թե երկրում ինչ կատարվեց»:
«Դեռ չեմ կողմնորոշվել, մոտ օրերս կհայտարարեմ, բոլորդ կիմանաք»,- ասաց Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ տարածված լուրերին:
«Ինձ թվում է, որ ժողովրդական շարժման պայքարն այլևս վերջացավ: Ինքներս տեսանք, որ և Ծառուկյանը, և Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս պատրաստ չեն պայքարելու: Այսօր ազգը չունի առաջնորդ, որ ժողովրդին առաջնորդի, առայժմ չունի»,-հավելեց պատգամավորը: