Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը». The Chronicle

The Chronicle պարբերականը հրապարակել է Ստեփան Ղազիխանյանի «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև:

«Մի օր ժանդարմները եկան և վռնդեցին մեզ մեր տնից։ Նրանք մեզ չասացին, թե ուր ենք գնում, պարզապես դուրս հանեցին տնից»,- պատմել է Հայոց ցեղասպանությունից վերապրած Երանուհի Ղազանչան-Նաջարյանը վաղ 1980-ականներին գրանցված վկայությունում։ Նա և իր երկու քույրերը ամբողջ ընտանիքից վերապրածներն էին. նրա երկու տատերը ողջ-ողջ թաղվել էին, հորը ձերբակալել էին, և աղջիկները նրան այլևս երբեք չեն տեսել։ Մայրը, եղբայրն ու քույրը հազարավոր այլ հայերի հետ լեռներն են քշվել և հարկադրվել քայլել հարյուրավոր մղոններ հարավ՝ դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Արտաքսման ընթացքում մայրը թողնվել է լեռներում մահանալու, իսկ եղբորը գլխատել են։ Երանուհու խոսքերն ընդմիշտ կհիշվեն. երեսուն տարի է անցել, ինչ Երանուհին արձանագրել է այդ վկայությունը, և կարճ ամիսներ են մնացել մինչ այդ իրադարձությունների 100-րդ տարելիցը։

Երանուհու բնութագրած վայրագությունները եղել են հայերի դեմ Օսմանյան կառավարության համակարգված բնաջնջման արշավի մաս։ Ավելի քան 1.5 մլն հայեր զոհվեցին սպանության կամ Սիրիայի անապատով դեպի Դեր Զորի համակենտրոնացման ճամբարներ մահվան երթերի միջոցով։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։

Իրենց պատմական հայրենիքում հայերին ոչնչացնելու օսմանյան հաջողությունը և մարդկության հանդեպ այդ փաստերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից բավարար ցասման սղությունը կրկնեցին ցեղասպանությունը 20-րդ և 21-րդ դարերում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում, Ռուանդայում, Բոսնիայում և Դարֆուրում։ Որպես իր սարսափելի գործողությունների արդարացման միջոց՝ Հիտլերն ասել է. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։

Մեր պարտականությունն է պատմել հայերի պատմությունը։ Մեր պարտականությունն է հիշել Ցեղասպանության յուրաքանչյուր զոհի և պատվել յուրաքանչյուր վերապրածի։ Ոգեկոչման այս արարողությունները չափազանց կարևոր են՝ կանխելու ցեղասպանություններն ու զանգվածային գազանությունները։

Դյուկի համալսարանի ուսանողների հիշողության պահպանման կոալիցիան նվիրված է 20-21-րդ դարերի ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչմանը այնպիսի ճանապարհով, որն իմաստալից և պատշաճ կլինի ապագա սերունդների համար։ Մեր պարտականությունն է «Այլևս երբեք» խոստումը դարձնել իրականություն»։

Հրապարակման վերջում հոդվածագիրը հրավիրում է «Վերապրման պատմություններ» միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին Սենֆորդի դպրոցում։ Միջոցառմանը, ի թիվս այլոց, կմասնակցի նաև Երանուհու թոռը՝ Ջեֆ Եսենը, ներկաները կպատմեն իրեն ընտանիքների պատմությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ «Միասին մենք հիշում ենք»,- եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում