Ծորակի տակ թեթև ցնցուղ ընդունող թութակը սիրվել է համացանցի օգտատերերի կողմից: Այդ մասին հաղորդել է Mashable կայքը:
13-ամյա Իրիսի տիրուհին, որն ապրում է Կալիֆոռնիայում, նկարահանել է թութակի զվարճալի լոգանքը: Տեսանյութի սկզբում թութակը ինքնուրույն բացում է ծորակը և ողջ ընթացքում փոփոխում է տաքությունը: Տպավորություն է ստեղծվում, որ թութակն անընդհատ կարգավորում է ջրի հոսքն ու ջերմությունը: