North Drinkware ընկերությունը, օգտագործելով 3 տպիչի տեխնոլոգիան, մշակել է բաժակի գաղափար, որն իր ստորին հատվածում լեռան ռելիեֆ է պարունակում: Oregon Pint կոչվող բաժակը պատկերում է Hood լեռը, որն Օրեգոնի ամենաբարձր գագաթն է`3429 մ բարձրությամբ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Oregon Pint-ը համադրում է ավանդական բաժակի ոճը նորագույն 3D տեխնոլոգիայի հետ` ապակու մեջ վերստեղծելով լեռան ռելիեֆը: Հատուկ ձևը թույլ է տվել բաժակի հատակին վերստեղծել լեռան ռելիեֆը: Դրա համար Kickstarter կայքում ընկերությանը հաջողվել է 15000 դոլար հավաքել: Բաժակները շուտով վաճառքում կլինեն: