Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վերադարձ Մարտի 1-ին

Մարտի 1-ին ընդառաջ՝ Հայաստանում բավական ակտիվացել է 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության թեման, որը մինչ այդ, ըստ էության, չէր տեղավորվում քաղաքական գործընթացներում և առանցքային շեշտադրումների ու հարցադրումների չէր արժանանում՝ քաղաքագիտական վերլուծության տառին ու ոգուն չհամապատասխանելու պատճառով:

Այսօր, սակայն, քաղաքագիտական վերլուծությունը սպառել է իրեն, փլուզվել է, փոխարենը Մարտի 1-ի թեման է ակտիվացել: Սա կարող է պայմանավորված լինել այն իրողությամբ, որ մենք մոտենում ենք աննախադեպ ողբերգության և ոճրագործության հերթական տարելիցին: Սակայն մյուս կողմից՝ այս ամենը տեղի է ունենում ըստ էության քաղաքական դաշտի, այսպես ասած, վերաֆորմատավորմանը զուգահեռ, նոր քաղաքական իրողությունների պայմաններում:

Եվ այս նոր իրականության պայմաններում, բնականաբար, Մարտի 1-ին նոր երանգ է ստանում, նոր նշանակություն: Առավել ևս՝ Մարտի 1-ը, քանի որ հայաստանյան ներքաղաքական ընթացքը վերջին տարիներին հենց այդ ողբերգությամբ էլ պայմանավորված է, և այսպես, թե այնպես, հնչեղ, թե մոռացված՝ այնուամենայնիվ, վերջին զարգացումների հիմքում եղել են Մարտի 1-ն ու դրանից հետո ծավալված մի շարք իրողություններ:

Ըստ էության, հայաստանյան ներքաղաքական կյանքը վերադառնում է Մարտի 1-ին, այսինքն՝ վերադառնում է ելման դիրք, քանի որ դրանից հետո կառուցված սխեմաները քանդվեցին: Եվ քանի որ քանդվեցին առանց որևէ նոր սխեմայի մատուցման, բնական է, որ դրանից հետո հասարակությունն ու քաղաքական պրոցեսները վերադառնում են այնտեղ, որտեղից սկսել էին:

Իհարկե, այս ընթացքում եղել են փոփոխություններ, եղել են նոր զարգացումներ, որոնք ըստ էության հնարավոր չէ բերել նախկին վիճակին, այսինքն՝ ելման դրությունը չի կարող նույնը լինել 100 տոկոսով, սակայն ընդհանուր առմամբ մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առաջ՝ քաղաքական քարտեզի և ուժերի հարաբերակցության առումով: Պարզապես առանցքային տարբերությունն այն է, որ եթե 2008 թվականին հասարակությունն իր շահերի սպասարկումը տեսնում էր կոնկրետ քաղաքական ուժի միջոցով, ապա այսօր հասարակությունը չունի այդ տեսլականը, և մենք կանգնում ենք հետմարտիմեկյան իրավիճակի առաջ մի պարագայում, երբ հասարակությունը չունի իր շահերը առաջ մղելու համար դիտարկվող քաղաքական ուժ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Մարտի 1-ը, որպես հասարակության դեմ կատարված ողբերգություն և ոճրագործություն, ըստ էության մնացել է «գետնին ընկած», թեև, իհարկե, կան ուժեր, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, որն այսօր հենց սկսել է ակտիվորեն խոսել Մարտի 1-ի մասին:

ՀԱԿ-ին, հասկանալի է, այլ բան չի էլ մնում, երբ այդ ուժը մնացել է առանց ԲՀԿ-ի: Սակայն միայն խոսելը չէ, որ նշանակում է «գետնից բարձրացնել» Մարտի 1-ը: Որովհետև այդ խոսքը այսօր արժեզրկված է՝ այն պարզ պատճառով, որ Մարտի 1-ից հետո այնքան իրարամերժ բաներ են խոսվել, որ այլևս այդ ամենը որևէ արժեք չունի:

Մարտի 1-ը «գետնից բարձրացնել» կարող է այն ուժը, որն արժեք ունի հասարակության համար, որը Մարտի 1-ի ողբերգությունից հետո քաղաքական առևտուր չի կազմակերպել այդ ողբերգության վրա, չի զբաղվել մեղավորների աճպարարությամբ՝ ինդուլգենցիա չի բաժանել Մարտի 1-ի համար՝ ըստ քաղաքական պահի նպատակահարմարությունների:

Այսօր պետք է արձանագրել, որ այս ամենի արդյունքում Մարտի 1-ի խնդիրը, ըստ էության, խորքային իմաստով մնացել է առանց քաղաքական աջակցության, և սա այն իրավիճակն է, որը շատ կուզեին ապահովել իշխանությունները և այս պահին գոնե կարողացել են ապահովել՝ ամայացնելով քաղաքական դաշտը, իհարկե՝ նույն այդ քաղաքական ուժերի, մեղմ ասած, դիմադրության առանձնակի բացակայության պայմաններում:

Իշխանությունները, իշխող համակարգը, որը Մարտի 1 է իրականացրել, ըստ էության լավ հասկացան, որ Մարտի 1-ի հարցը փակված կարելի է համարել այն դեպքում, երբ ամայացած կլինի Հայաստանի քաղաքական դաշտը, երբ Հայաստանում չի լինի կշիռ և հանրային մեծ վստահություն ունեցող ընդդիմություն: Եվ պետք է արձանագրել, որ այս պահի դրությամբ գոնե այդ հարցը իշխող համակարգը լուծել է: Հարց է միայն, թե ինչքան ժամանակով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում