«Վրաստանն այսօր ակտիվորեն համագործակցում է Եվրամիության հետ` Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Ցանկանում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին մաղթել, որ նա կդառնա առաջին վարչապետը, ով նմանատիպ համաձայնագիր կստորագրի ՆԱՏՕ-ի հետ»,- հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան` Բուխարեստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո: Այս մասին գրում է Trend-ը:
Վիկտոր Պոնտան ևս մեկ անգամ վստահեցրել է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին Ռումինիայի աջակցության հարցում, Ղարիբաշվիլիին երախտագիտություն հայտնել այցի համար և վրաց-ռումինական հարաբերությունների առավել խորացման հույս հայտնել:
«Մենք մեր անդրդվելի որոշումը կայացրել ենք` ԵՄ-ի հետ ինտեգրման բարեփոխումները հաջողությամբ իրակաանցնելու հետ կապված, ինչը մեզ թույլ կտա տեսնել զգալի արդյունքներ Ռիգայի գագաթնաժողովում` որպես ԵՄ-ի հուսալի գործընկեր»,- ասել է Ղարիբաշվիլին: