Հոլիվուդյան 71-ամյա դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ հարկային ծառայությանը 6.4 մլն դոլար պարտք էր մնացել, գրում է 7days.ru-ն:
Միայն այն բանից հետո, երբ Դե Նիրոն տեղեկացվել է, որ Մանհեթենի իր բնակարաններից մեկի վրա կալանք կարող է դրվել հարկային ծառայության կողմից, նա շտապել է մարել պարտքերը: Դերասանի ներկայացուցիչ Սթեն Ռոզենֆելդի խոսքերով`նա արդեն մարել է իր պարտքը, որը կուտակվել է ոչ նրա մեղքով: Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակցիները նախապես նախազգուշացումն ուղարկել են Դե Նիրոյի հին հասցեին: