Բրիտանական MI5 անվտանգության ծառայությունը ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դահիճ Ջիհադի Ջոնի մասին իմացել է առնվազն 2009 թվականից՝ գրում է The Telegraph-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պարզվել է՝ Ջիհադի Ջոնը Լոնդոնի բնակիչ է, նրա անունը Մուհամմեդ Էմվազի է, և որ բրիտանական հատուկ ծառայությունները վաղուց են իմացել ԴԱԻՇ-ի դահճի ինքնությունը, բայց նրա անունը չեն գաղտնազերծել՝ ելնելով հետաքննության շահերից:
Թերթը նշում է, որ Էմվազին ընդգրկված է եղել Արևմտյան Լոնդոնում հայտնի «Լոնդոնյան տղաներ» ֆանատիկոսների ցանցում: Ջիհադի Ջոնի՝ Սիրիա փախչելը՝ MI5-ի և բրիտանական ոստիկանության աշխատակիցներն Էմվազիի հետ կապվել են առնվազն 12 անգամ՝ ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ իրավապահ մարմինները փորձել են ձերբակալել Ջիհադի Ջոնին, երբ նա 6 տարի առաջ ցանկացել է միանալ սոմալիական ահաբեկչական խմբավորմանը: Սակայն Էմվազին հրաժարվել է ու փախել Բրիտանիայից՝ չնայած նրա անունն ընդգրկված է եղել ահաբեկիչների ցուցակում՝ գրում է պարբերականը: Հոդվածում ասվում է նաև, որ Ջիհադի Ջոնի ինքնությունը բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել են, ենթադրաբար, միայն 2014թ. սեպտեմբերին:
Սպասվում է, որ Գաղտնի ծառայության նկատմամբ կանցկացվի խորհրդարանական հետաքննություն: