Wednesday, 15 05 2024
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

ԲՀԿ-ն դիրքավորվում է․ Օսկանյանը հեռանում է, Աբրահամ Մանուկյանը՝ ԲՀԿ նոր դոնոր

ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը մարտի 5-ին նշանակված համագումարի ժամանակ շնորհակալություն է հայտնելու Գագիկ Ծառուկյանին անցած ճանապարհի համար, և հայտարարելու է կուսակցությունից դուրս գալու մասին: Պատճառն այն է, որ Օսկանյանը ցանկացել է ինքը դառնալ կուսակցության նախագահ, սակայն կուսակցական ընկերները դեմ են եղել Օսկանյանի թեկնածությանը՝ համարելով, որ նա հանրության կողմից չընկալվող գործիչ է: Ըստ ԲՀԿ-ականների՝ Օսկանյանը կուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է. «Ես պատրաստ եմ վերցնել կուսակցության դրոշը և այն առաջ տանել», նկատի ունենալով, որ պատրաստ է ստանձնել ԲՀԿ նախագահի պաշտոնը: Իսկ երբ կուսակիցները հասկացրել են, որ իրենք համաձայն չեն, որ նա վերցնի կուսակցության դրոշը, Օսկանյանն ասել է, որ այդ դեպքում ինքը իմաստ չի տեսնում մնալ ԲՀԿ-ում և վայր է դնելու պատգամավորական մանդատը:

Օսկանյանի նախագահությանը դեմ է եղել նաև ԲՀԿ կոորդինատորի և ֆինանսավորողի դեր ստանձնած Աբրահամ Մանուկյանը: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ հենց նա է վերցրել կամ նրա վրա է դրվել կուսակցության տարածքային կառույցների աշխատանքի կազմակերպման, դրանց ֆինանսավորման, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հավելավճարների վճարման ֆինանսական բեռը: Մանուկյանը համաձայնել է մտնել նման ծանր բեռի տակ՝ այն հույսով, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է զգալի ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, և ՀՀԿ-ն թույլ կտա, որ ԲՀԿ-ն ինչ-որ մաս ունենա կառավարող կոալիցիայում: Այդ դեպքում առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը ոչ միայն կիրականացնի իր վաղեմի երազանքը՝ կդառնա նախարար, այլ նաև հնարավորություն կստանա նախարարներ նշանակելու և կոմպենսացնելու իր կատարած ֆինանսական ներդրումները:

Եթե ԲՀԿ-ն ուզում է ապագա կառավարությունում տեղ ունենալ, ապա պետք է պաշտպանի սահմանադրական փոփոխությունների գաղափարը և դառնա այս հարցում ՀՀԿ դաշնակիցը: Առաջիկա երկու տարիների ընթացքում իշխանության համար չկա ավելի կարևոր քաղաքական միջոցառում, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը, և եթե ԲՀԿ-ականները միանան այդ փոփոխությանը կողմնակից ուժերի դաշինքին, ապա հնարավոր է՝ ԲՀԿ-ն ավելի շուտ հնարավորություն ստանա մոտ գնալ իշխանական կերակրատաշտին:

Մինչ ԲՀԿ-ականները մտածում են ապագա կառավարությունում ինչ-որ «փայ մտնելու» մասին, նախկին ԲՀԿ-ականներն ու իշխանությունները փորձում են բաժանել ԲՀԿ-ի չնչին ունեցվածքը: Խոսքը, մասնավորապես, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի մասին է: Երբ այդ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը կուսակիցներին հայտնել է կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին, ԲՀԿ-ականները նրան զգուշացրել են, որ այդ դեպքում նա պետք է հրաժարվի Դոնթի բանաձևով ԲՀԿ-ին բաժին հասած հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Գրիգորյանը պատասխանել է, որ ինքը խնդիր չունի, և կուսակցությունից դուրս գալու հետ կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Սակայն Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ-ական ղեկավարությանը հայտնել է, որ հնարավորության սահմաններում ինքը կցանկանար մնալ հանձնաժողովի նախագահ:

Որպեսզի հնարավոր լինի ԲՀԿ ձեռքից վերցնել նրան բաժին հասած 4 հանձնաժողովներից մեկը, ապա ԲՀԿ խմբակցության թիվը առնվազն մեկ քառորդով պետք է պակասի՝ նախկին 36-ի փոխարեն դառնալով 27-28 հոգի: Սակայն ԲՀԿ խմբակցությունը առայժմ լքել են միայն երկու պատգամավոր՝ Մուշեղ Պետոյանը և Գրիգորի Մարգարյանը: Եթե նրանց միանա նաև Մարտուն Գրիգորյանը, ապա խմբակցության անդամների թիվը կդառնա 33: Խմբակցությունից կարող է դուրս գալ նաև պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Մելիք Մանուկյանը, սակայն, ըստ ԲՀԿ-ականների, նա իրենց խոստացել է, որ ոչ միայն հետ է վերցնելու պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր հայտարարությունը, այլ նաև շարունակելու է մնալ ԲՀԿ խմբակցությունում:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված մյուս ԲՀԿ-ական պատգամավորը՝ Լյովա Խաչատրյանը ևս, ԲՀԿ-ականներին հայտնել է, որ մտադիր չէ լքել կուսակցությունը և խմբակցությունը: Ինչ վերաբերում է կուսակցությունը լքած Արագած Ախոյանին, Կարո Կարապետյանին, Հարություն Ղարագյոզյանին, ապա նրանք, չլինելով ԲՀԿ անդամ, շարունակում են մնալ ԲՀԿ խմբակցությունում, և ԲՀԿ-ականները համարում են, որ ներկա իրողության պայմաններում ԱԺ ղեկավարությունը, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող իրենցից վերցնել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Չնայած՝ հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ, երբ Մարտուն Գրիգորյանն ինքը «չորով» հրաժարական չտա հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ հանձնաժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականները նրան պաշտոնանկ չանեն: Այդպիսի դեպք խորհրդարանում կա: Ուղղակի այս դեպքում ԲՀԿ-ականները նրան կմեղադրեն իր խոսքը դրժելու և «տղայականով» իրեն սխալ պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում