Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Delete անել քաղաքական գործիչների կարծիքը և գցել Recycle Bin՝ Սամվել Ֆարմանյանի խորհուրդը՝ ՀՌԱՀ-ին

Հայաստանում, ավանդաբար, սերնդեսերունդ փոխանցվող մեղադրանքների փաթեթ կա, որոնցից մեկն էլ այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը չի սպասարկում հանրային շահը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սամվել Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ դա այնքան տարածված մեղադրանք է, որ նույնիսկ հակառակը պնդելն իմաստ չունի, որովհետև ինչ էլ ասես՝ ինքն այնքան դաջված ու խորն է, որ մարդը կլսի քո կարծիքը, բայց չի համաձայնի քեզ հետ։ «Իսկ ես եմ կարծում, որ Հ1-ի հեռուստաեթերը սպասարկում է հանրային շահը։ Այստեղ խնդիրն այն է, որ ՀՀ-ում կան քաղաքական կուսակցություններ ու գործիչներ, որոնցից յուրաքանչյուրի սպասելիքը հակառակ համեմատական է իր գործընկերոջ սպասելիքների հետ։ Ավելի պարզ ասած՝ ես Հ1-ի հեռուստաեթերը կհամարեմ լավը՝ եթե ես ինչ խոսեմ կամ դուրս տամ ԱԺ ամբիոնից, ամբողջությամբ հեռարձակվի։ Այ դեպքում ես կասեմ, որ եթերը շատ լավն է և օբյեկտիվ։ Բայց եկեք հասկանանք, որ հեռուստաեթերը չի կարող ամբողջությամբ բավարարել բոլոր քաղաքական ուժերի սպասելիքները, որոնք սուբյեկտիվ են»,- ընդգծեց Ֆարմանյանը։

Նա նշեց, որ, օրինակ, «Կենտրոն» հեռուստաալիքի լրատվական թողարկումները լավագույն օրինակը կարող են լինել միակողմանի լրատվության ապահովման և բազմակարծության բացառման։ «Մարդ կա մեր գործընկերներից, որ մի խոսք չի կարող ասել դրա մասին, որովհետև դա իրեն ձեռնտու չէ։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս և́ ՀՌԱՀ-ի, և́ Հ1-ի ղեկավարություններին առավելագույնս լսել քաղաքական ուժերի, գործիչների կարծիքները հեռուստաեթերի վերաբերյալ, փորձել վերցնել օգտակարը, եթե այդպիսիք կան, իսկ մնացածը Delete անել և գցել Recycle Bin-ը»,- ասաց Ս. Ֆարմանյանը։

Դիտարկմանը, որ «Կենտրոն»-ը և մյուս հեռուստաընկերությունները մասնավոր են, մինչդեռ Հ1-ը հանրային է, որն այդպես էլ չի սպասարկում հանրային շահը, և անգամ կատակ կա, երբ ասում են՝ կցանկանայի քնել ու արթնանալ Հ1-ի նկարագրած Հայաստանում, Ֆարմանյանը պատասխանեց. «Դա այնքան դաջված կարծիք է, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև փոփոխությունները, որ տեղի են ունենում, հանրային գիտակցության մեջ ընկալվեն։ Այսօր Հ1-ը բալանսավորված լուսաբանում է երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները»։

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում