Հարավային Կալիֆոռնիայի ափերին ռեկորդային թվով ծովառյուծի հիվանդ և սոված ձագեր են թափառում, հաղորդում է BuzzFeed News-ը:
Փորձագետների խոսքերով՝ 2013թ. հետ համեմատած, այս տարի իրադրությունն ավելի վատ է: Նրանց հաշվարկներով՝ այս տարի ափին հայտնված կաթնասունների թիվը կրկնակի ավել է:
Marine Mammal Care Center կազմակեպությունը, որը վերցնում և խնամում է ծովառյուծի հիվանդ ձագերին, այս տարի 223 ձագ է խնամում, որը սովորականից հինգ անգամ ավել է:
2013թ. գիտնականները կարծում էին, որ իրադրությունը կապված է ձագերին կերակրել չկարողացող էգ ծովառյուծի հետ: Սակայն իրական պատճառն այդպես էլ անհայտ մնաց:
Այս տարի ափին հայտնված կենդանիների մեծ թվի պատճառով գիտնականներն անհանգստանում են, որ 2015թ. ծովային կենդանիների համար դժվար տարի է լինելու, և դա վերաբերում է նաև ծովափոկերին և ծովային ֆաունայի այլ բնակիչներին: