Monday, 13 05 2024
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովում խախտումներ կան

Փետրվարի 17-ին կլրանա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի թեկնածուների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: Առայժմ պաշտոնապես հայտնի է, որ առաջադրվել են հինգ թեկնածուներ՝ նախկին մրցույթի ժամանակ առաջադրված Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արամ Հարությունյանը, Արա Ղազարյանը, Վիգեն Քոչարյան, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և Լիաննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ անցած աշնանն այդ մրցույթով հաղթող համարված թեկնածուների՝ Ա. Ղազարյանի, նախկին ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի և Գլխավոր դատախազության պաշտոնյա Նելիկ Հարությունյանի անունները հաստատելու մասին 2014թ. հոկտեմբերի 13-ի իր հրամանագիրը Սերժ Սարգսյանը 2015թ. հունվարի 12-ին ուժը կորցրած համարեց: Դա պայմանավորված էր ՄԻԵԴ-ում դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքով, որից հետևել է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները հավասարապես և ամբողջովին չեն համապատասխանել ՄԻ եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:

Նախկին և նոր մրցույթին վերաբերող հարցերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է այդ մրցույթներին հետևող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի հետ:

Պարոն Եգորյան, համաձա՞յն եք արդարադատության նախարարության այն տեսակետի հետ, թե խորհրդատվական խումբը բացասական խորհրդատվություն է տվել միայն Նելիկ Հարությունյանի համար և ոչ թե բոլոր երեք թեկնածուների:

– Ո՞րն է այն փաստաթուղթը, որը թույլ է տալիս պնդել, թե բացառապես Ն. Հարությունյանի թեկնածությունն է եղել խնդրահարույց, և այդ թեկնածուն է եղել բացասական խորհրդատվության պատճառը: Այս պահի դրությամբ այդ մասին վկայող որևէ փաստաթուղթ հրապարակված չէ: Դրանք միայն տարբեր մակարդակներում կատարված մերկապարանոց հայտարարություններ են: Եվ քանի դեռ հանրությանը մատչելի չի դարձել այդ բացասական խորհրդատվությունը, այդ բոլոր հայտարարությունները գրոշի արժեք չունեն՝ հատկապես որ մրցույթի ողջ ընթացքում մենք տեսել ենք հստակ ապակողմնորոշող գիծ, որը վարել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս տարբեր գերատեսչությունների, ովքեր պարբերաբար հերքել են մրցույթի թափանցիկության հետ կապված մտահոգությունները: Բայց հակառակ արդարադատության նախարարության հերքումների ու հավաստիացումների, թե ամեն ինչ թափանցիկ է ընթանում, վերջացրած նրանով, թե կանխատեսումներ կային, մենք պնդում էինք, որ այդ ցուցակը բացասական խորհրդատվություն է ստանալու: Բայց ընդհուպ մինչ հունվարի 12-ը բոլոր հնարավոր միջոցներով պետությունը փորձում էր այդ պնդումները հերքել, մինչդեռ մենք տեսանք, որ հունվարի 12-ի հրամանագրով դրանք հաստատվեցին, և պետությունը պաշտոնապես չներկայացրեց երեք թեկնածուների ցուցակը, և վերացվեց հոկտեմբերի 13-ի նախագահի հրամանագիրը:

Դուք ասում եք՝ Ն. Հարությունյանի թեկնածության հետ կապված բացասական պնդում չի եղել, իսկ Ս. Սարգսյանի՝ հունվարի 12-ի հրամանագրում նշված էր, որ «ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները հավասարապես և ամբողջովին չեն համապատասխանել ՄԻ եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին»:

– Այո, բայց դա չի նշանակում, որ Ն. Հարությունյա՛նը չի համապատասխանել այդ հատկանիշներին: Դա առնվազն նշանակում է, որ ցուցակի հետ կապված առկա է բացասական խորհրդատվություն: Ու քանի դեռ այդ խորհրդատվությունը չի հրապարակվել, նշանակում է, որ ցուցակը արժանացել է բացասական եզրակացության: Իսկ սա նշանակում է, որ ցուցակում ներկայացված բոլոր թեկնածուներն են արժանացել բացասական եզրակացության: Դրա հիմքում առկա են ինչպես կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին համապատասխանության հարցը, այնպես էլ կարող են լինել ընթացակարգային հարցեր: Ավելին՝ այդ եզրակացությունը չհրապարակելով և ընդամենը հայտարարություն տարածելով, թե խնդիրը Ն. Հարությունյանի հետ էր կապված, է՛լ ավելի են խորացնում կասկածները, որ իրականում կան այլ խնդիրներ: Կառավարությունը լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել խորհրդատվական խմբին, բայց այդ ամենը չի ցանկանում հրապարակել՝ հավանաբար ինչ-որ խնդիր ունենալով:

– Կառավարությունն ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կարող էր տրամադրել:

– Օրինակ՝ կարող էին լինել թեկնածուների վերաբերյալ լրացուցիչ հարցադրումներ և փաստաթղթերի տրամադրում, լրացուցիչ փաստաթղթերի և պարզաբանումների տրամադրում մրցույթի ընթացակարգերի վերաբերյալ, որոնք չհրապարակելը նշանակում է, որ միգուցե դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հակառակ դեպքում գաղտնիության խնդիր չկար: Ավելին, ըստ այդ խորհրդատվական խմբի ստեղծման պաշտոնական փաստաթղթերի՝ խորհրդատվությունը պետությանը խորհրդապահական պայմաններով տրամադրելու միակ պատճառն այն է, որ պաշտպանվի թեկնածուների հեղինակությունը: Եթե թեկնածուները ստացել են բացասական եզրակացություն, ԵԽ-ն դրանք չի հրապարակում, գաղտնիության սկզբունքներով տրամադրում է պետությանը, որպեսզի կառավարությունն օգտվի դրանից և կարողանա այնպիսի թեկնածուների առաջադրել, ովքեր կհամապատասխանեն այդ որակական բարձր չափանիշներին:

Բայց տեսեք՝ ինչ է անում կառավարությունը. ըստ էության ոչնչացնում է Ն. Հարությունյանի մասնագիտական հեղինակությունը՝ հրապարակելով նրա ոչ կոմպետենտության մասին տվյալներ և պնդելով, թե նա է, որ չի համապատասխանում այդ որակական չափանիշներին: Այդպիսով վերացվում է այդ փաստաթուղթը չհրապարակելու հիմքում ընկած հիմնական պատճառը: Դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը այլ փաստեր է պարունակում՝ կապված նաև այլ անձանց և այլ տվյալների հետ, և դրանք պետությունը չի ցանկանում հրապարակել:

– Այդ դեպքում նախորդ մրցույթը հաղթած մյուս թեկնածուներն ինչպե՞ս են ցանկանում կրկին առաջադրվել: Չէ՞ որ այդ խորհրդատվական խումբը, ինչպես Դուք եք նշում, բացասական եզրակացություն է հայտնել ամբողջ ցանկի նկատմամբ:

– Ես ավելին ասեմ՝ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, այդ գործողություններն իրականացրել է այն նպատակով, որ ապահովի մյուս երկու թեկնածուների՝ նորից առաջադրվելու հնարավորությունը: Իսկ ինչ մնում է առաջադրելուն, ապա այդ հարցը կարելի է երկու տեսանկյունից դիտարկել: Նախ այն, թե ըստ թեկնածուների՝ որքանո՞վ է նպատակահարմար կրկին մասնակցել մրցույթին, որի առաջին փուլով արդեն բացասական խորհրդատվության են արժանացել: Եվ երկրորդը՝ պետության, հանրության համար որքանո՞վ է նպատակահարմար հանրային ռեսուրսները վատնել այնպիսի թեկնածուների վրա, որոնք նախկինում արժանացել են բացասական խորհրդատվության: Պետությունը, ինչպես երևում է, չի մտահոգվում այդ հարցերով և հակված է շարունակել հանրային ռեսուրսի վատնումը, իսկ իրավական առումով որևէ արգելք չկա, որ այդ թեկնածուները նորից առաջադրվեն ու մրցույթին մասնակցեն: Պարզապես, կարծում եմ, այդ մրցույթի արդյունքը կրկին նույնն է լինելու:

Բայց եթե բացասական խորհրդատվության արժանացած ցուցակի թեկնածուների անունները նորից հասնեն այդ խորհրդատվական խմբին, ապա այդ եզրակացությունը կարող է որոշիչ լինել արդեն դատավորի ընտրությունների ժամանակ:

– Այստեղ ևս երկու խնդիր կա՝ այդ մրցույթի կազմակերպման պատասխանատուները կա՛մ լավ տեղյակ չեն ընթացակարգերին, կա՛մ պետությունը որոշել է ևս մեկ անգամ փորձել իր հնարավորությունները և համառության գնով անցկացնել իր համար նախընտրելի և իր կողմից վերահսկվող թեկնածուին: Նախորդ դեպքերը ցույց են տալիս, որ դեռևս դեկտեմբերի 22-ին ունենալով բացասական խորհրդատվություն՝ պետությունը դեռ շարունակել է հանրությանն ապակողմնորոշել ընդհուպ մինչև հունվարի 12-ը, թե՝ ամեն ինչ նորմալ է, և հարցազրույցներ են նշանակված, իսկ հետաձգումը պայմանավորված է ընդամենը ընթացակարգային խնդիրներով:

Կարելի՞ է ասել, որ այդ մրցույթի համար պատասխանատու պաշտոնյաներն ապակողմնորոշել են նաև Սերժ Սերգսյանին:

– Եթե ենթադրենք, որ Ս. Սարգսյանը չի ցանկացել այս ընթացքը, և այս թեկնածուներն իր համար նախընտրելի չեն եղել, ապա կարելի է այդ եզրահանգումն անել: Բայց այդ պարագայում Ս. Սարգսյանն ուներ բարձրաձայնված խնդիրների փաստերի գնահատման արդյունքում այդ թեկնածուներին չհաստատելու հնարավորություն: Քանի որ դա տեղի չի ունեցել, և նա անհաղորդ է մնացել հանրության, քաղաքացիական հասարակության բարձրացրած խնդիրներին, այդպիսի եզրակացությունը, կարծում եմ, անհիմն է: Ստացվում է նախապես պլանավորած մի սցենար, որի նպատակն է առերևույթ տարածել ու ստեղծել թափանցիկության և հրապարակայնության պատրանք, սակայն իրականում արդյունավետորեն առաջադրել և հաղթահարել բոլոր արգելքները՝ պետության համար ցանկալի թեկնածուների ցանկ ստեղծելու համար:

– Նոր մրցույթ անցկացնելու մասին արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված է, թե «քիչ հավանական է համարվում, որ համեմատաբար երիտասարդ տարիքի թեկնածուները կունենան» պահանջվող որակներ: Խորհրդատվական մարմնի խորհրդատվության մեջ կարո՞ղ է նման ակնարկ լինել, թե ԱՆ-ն այս ձևակերպմամբ որոշակի ուղղորդում է կատարում:

– Դա շատ ակտուալ հարց է, որովհետև նախարարությունը, պետությունն ասում է, որ առկա են նաև լրացուցիչ այնպիսի չափանիշներ, որոնք չկան մրցույթի անցկացման կարգում: Այդ առումով պետությունը պետք է պարզաբանումներ տա, քանի որ դա իրավական որոշակիության առումով լուրջ խնդիր է: Դա մրցույթի հնարավոր հավակնորդների համար կանխատեսելի չէ: Ինչպե՞ս կարող է առաջ քաշվել մի չափանիշ, որը կախված է տարիքի հետ, և չպարզաբանվել. սա լուրջ խնդիր է մրցույթի թափանցիկության տեսանկյունից: Նշանակում է, որ կա մի լրացուցիչ թեստ, որի վերաբերյալ ընթացակարգեր և գնահատման կարգ սահմանված չեն:

Հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցութային հանձնաժողովը նույն կազմով է լինելու: Որքանո՞վ է ճիշտ, որ ձախողված մրցույթ անցկացրած հանձնաժողովը նույն կազմով անցկացնի երկրորդ մրցույթը:

– Այդ հարցում ևս կան լուրջ մտահոգություններ, և պահպանվում են հանձնաժողովի հետ կապված նախկինում առկա բոլոր մտահոգությունները: Կա շահերի բախման հետ կապված հարց, կա հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացվածության հարց, նաև՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հետ կապված հարցը: Ս. Սարգսյանի՝ 2014թ. օգոստոսի 2-ի հրամանագրով որպես հանձնաժողովի անդամ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորն է նշված: Հիմա այդ պաշտոնում աշխատող անձ չկա:

Ալվինա Գյուլումյանն էր, ով այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնում:

– Այո, Ա. Գյուլումյանն այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է, հետևաբար հանձնաժողովի անդամի այդ տեղն այս պահին թափուր է, ուստի Ս. Սարգսյանի հրամանագրում պետք է դրա հետ կապված շտկում արվի:

Լրջագույն խնդիր է Հրաչիկ Սարգսյանի պաշտոնը, որը գործող դատավոր, դատարանի նախագահ է, միևնույն ժամանակ ներկայանում է որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, հանդես է գալիս որպես «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ: Սա ուղղակի զավեշտ է:

Հանձնաժողովի անդամ է նաև ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը, որն այդ պաշտոնում ունի սահմանադրաիրավական կոնկրետ գործառույթներ, որոնց իրականացումը, ինչպես ցույց տվեց նախորդ փորձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ՝ նա ձախողում է: Մենք նրան որպես թե հանձնաժողովի անդամ, թե ՄԻ պաշտպան բազմիցս դիմումներ և բողոքներ ենք ներկայացրել մրցույթի ընթացակարգերի և հրապարակայնության, Սահմանադրության խախտումների հետ կապված, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել: Սա նշանակում է, որ Կ. Անդրեասյանը հանդես գալով որպես մրցութային հանձնաժողովի անդամ՝ ձախողում է ՄԻ պաշտպանի իր սահմանադրաիրավական գործառույթները: Այստեղ հանրային շահը թելադրում է, որ Կ. Անդրեասյանը հրաժարվի կա՛մ ՄԻՊ-ի պաշտոնից, կա՛մ մրցութային հանձնաժողովի անդամի պաշտոնից, քանի որ այդ երկու պաշտոնների միջև շահերի լուրջ բախումն ակնհայտ է:

Փաստորեն երկրորդ մրցույթն էլ հանձնաժողովի կազմավորումից սկսած՝ նորից խախտումներով է ընթանում:

– Նորից պահպանվում են այն լրջագույն մտահոգությունները, որոնք առկա էին նախկինում: Կա նաև այն հանգամանքը, որ այս հանձնաժողովն ի վիճակի չի եղել ընտրել ՄԻԵԴ-ի դատավորի բարձր պաշտոնի որակական չափանիշներին համապատասխանող թեկնածուներ:

– Այսինքն՝ ճիշտ կլիներ, որ նո՞ր հանձնաժողով կազմավորվեր:

– Այո, ճիշտը դա կլիներ, կամ առնվազն այդ անդամների հարցը պետք է լուծվեր: Ավելին՝ կոնկրետ Կ. Անդրեասյանի դեպքում ՄԻՊ-ի ենթադրյալ բարձր իրավագիտակցությունը պետք է նրան ստիպեր հրաժարվել մրցութային հանձնաժողովից, որպեսզի նա արդյունավետորեն իրականացներ ՄԻՊ-ի իր գործառույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում