Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նրանց շրջանում, ովքեր օրական 1,1 լ գարեջուր են օգտագործել, շուտով ուղեղի արդյունավետության զգալի նվազում է արձանագրվել: Այս մասին հայտնում է Helthinfo-ն:
Տղամարդիկ, ովքեր օրական 1,1 լիտրից ավել գարեջուր են խմում, իրենց ուղեղին քայքայիչ վնաս են հասցնում, քանի որ այդպիսով արագանում է հիշողության կորստի գործընթացը, ինչպես նաև կոգնիտիվ գործառույթների նվազումը:
Այս եզրահանգումն արել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետները ուսումնասիրության արդյունքում:
10 տարի գիտնականները հետևել են ավելի քան 7 000 տղամարդու և կնոջ, ովքեր աշխատում են որպես քաղծառայող: Նրանց մեծ մասն աշխատանքից հետո հանգստացել է փաբում 2-3 գավաթ գարեջուր խմելով: Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ամեն օր 1,1 լիտրից ավել գարեջուր է օգտագործել, շուտով ուղեղի արդյունավետության զգալի անկում են ունեցել: Իսկ այն տղամարդիկ, ովքեր օրական 850 մլ-ից պակաս գարեջուր են օգտագործել, չեն տառապել ուղեղի կոգնիտիվ գործառույթների լրացուցիչ թուլացումից և հիշողության կորստից:
Գարեջրի ամենամոլի սիրահարների հիշողությունը 64-66 տարեկանում եղել է այնպիսին, ինչպիսին լինում է 70 տարեկանից մեծ մարդկանց դեպքում: